Լևոն Մկրտչյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լևոն Մկրտչի Մկրտչյանից)
Այս հոդվածը գրականագետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լևոն Մկրտչյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մկրտչյան
Ծնվել էմարտի 2, 1933(1933-03-02)[1]
Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 22, 2001(2001-08-22) (68 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, գրական քննադատ, գրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[2] և Հայ-Ռուսական համալսարան
Գործունեության ոլորտգրականություն և գրականագիտություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ և ԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ (1958)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2] (1971)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Լևոն Մկրտչի Մկրտչյան (մարտի 2, 1933(1933-03-02)[1], Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 2001(2001-08-22), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, հայ դասական քնարերգության ուսումնասիրության և պրոպագանդման բնագավառում կատարած աշխատանքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ախալցխա քաղաքում։ 1952-1954 թթ. ծովագնացության ուսումնարանում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1963 թվականին «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1970 թվականին «Հայ պոեզիան և 19-20-րդ դարերի ռուս բանաստեղծները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1958 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում։ 1973-1978 թթ. եղել է համալսարանի ռուսաց լեզվաբանության և թարգմանության տեսության ամբիոնի վարիչը, 1978 թվականից՝ ռուս գրականության ամբիոնի վարիչ։ Միաժամանակ 1975-1979 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղար, 1980 թվականից համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան[4][5]։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, 1996 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ ԽՄԿԿ անդամ 1959 թվականից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն լույս են տեսել նրա «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը» (Երևան, 1963, 1975), «Ավետիք Իսահակյանը ռուսերեն» (Երևան, 1964), «Բանաստեղծությունների ու թարգմանությունների մասին» (Երևան, 1965), «Հայ պոեզիան և 19-20-րդ դարերի ռուս բանաստեղծները» (Երևան, 1968), «Բարին ընդ ձեզ» (Երևան, 1971), «Հարազատ գծեր» (Երևան, 1973), «Քաղցր է լույսը» (Երևան, 1977), «Բուն ժամանակաց» (Մոսկվա, 1977), «Հարազատն ու մտերիմը» (Մոսկվա, 1978) գրքերը։ Նրա խմբագրությամբ, ծանոթագրություններով և մեկնաբանություններով լույս են տեսել հայ միջնադարյան բանաստեղծների և հայ նոր գրականության դասականների մի շարք գրքեր[6]։ Նա ռուսերեն թարգմանել է հայ միջնադարյան գրականության ընտիր նմուշները։ Գրական հանրությանը ծանոթ են Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հատվածների, քուչակյան հայրենների, միջնադարյան տաղերգության ընտրանիի ռուսերեն հրատարակությունները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ միջնադարյան գրականության ուսումնասիրությանն ու պրոպագանդմանը նվիրված Մկրտչյանի աշխատություններն արժանացել են ՀԽՍՀ Պետական մրցանակի, 1983
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1981
  • «Աշխատանքի վետերան» մեդալ, 1979
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, 1980

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի բանաստեղծը, Երևան, «Հայաստան», 1974, 144 էջ։
  • Եթե Բաբելոնում թարգմանիչներ լինեին, Երևան, «Սովետական գրող», 1976, 504 էջ։
  • Վիլյամ Սարոյանը մոտիկից, Երևան, «Սովետական գրող», 1978, 152 էջ։
  • Պոեզիայի հասակը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979, 196 էջ։
  • Քաղցր է լույսը (իրապատումներ, կարճ գրառումներ, հայտնի գրողների հուշ դիմանկարներ, էսսեներ, ճամփորդական նոթեր), Երևան, «Սովետական գրող», 1980, 404 էջ։
  • Զրույցներ բանաստեղծի հետ (նվիրված է բանաստեղծ Համո Սահյանին), Երևան, «Սովետական գրող», 1984, 184 էջ։
  • Իմանալ զբանս հանճարոյ (գրականագիտական էսսեներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 416 էջ։
  • «Մեքսիկական էսքիզներ», Երևան, «Արևիկ», 1988, 54 էջ[7]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարձյալ Բրյուսովի մասին։ «Գրական թերթ», 1969, № 6:
  • Հոդվածների մատենագիտություն[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Агабабян С. Мкртчян // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 9.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 643.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  4. «Լևոն Մկրտչյանի կենսագրությունը ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  5. Լևոն Մկրտչի Մկրտչյան(չաշխատող հղում)
  6. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 395-396.
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լևոն Մկրտչյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Կիրակոսյան «Լևոն Մկրտչի Մկրտչյան», պատմաբանասիարակն հանդես № 1 2001, էջ 311-313
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 643