Նախադասության անդամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նախադասության անդամներ, նախադասության կազմիչ մասեր, որոնք, ըստ քերականական (շարահյուսական) հարաբերությունների բովանդակության և կապակցական բնույթի, արտահայտում են ամբողջական պաշտոններ։ Մտքի ձևավորման ու արտահայտման նպատակով բառերը (առանձին կամ զուգակցումներով) կապակցական զանազան հարաբերությունների մեջ են դրվում՝ կատարելով տարբեր պաշտոններ։ Այդպիսով կիրառական մակարդակում նրանք ներկայանում են որպես Նախասասության անդամներ։ Նրանց որոշման հիմքը քերականական հարաբերության բովանդակությունն է՝ կապակցական համապատասխան բնույթով։ Այդ հարաբերությունները լինում են՝ անդամներ գործողական-վերագրումային (ստորոգումային), բ․ հատկանիշային, գ․ առարկայական, դ․ հանգամանքային։ Գործողական-վերագրումային հարաբերության հիման վրա համաձայնական կապակցությամբ հանդես են գալիս ենթական և սաորոգյա֊լը («Թռչունը թռավ», «Թռչունները թռան»,«Ես գնացի», «Դիրքը նոր է»), հատկանիշայինի հիման վրա՝ առդրությամբ՝ որոշիչը («Նոր գիրք գնեցի»), հոլովառությամբ՝ հատկացուցիչը («Իմ գիրքը վերցրի») և համաձայնությամբ կամ առանց դրան՝ բացահայտիչը («Դրիգորը՝ եղբայրս,գալիս է», «Նստեցի պարտեզում, ծառի տակ»), առարկայականի հիման վրա՝ խնդրառական կապակցությամբ՝ խնդիրները («Դնեցի գիրք», «Դրեցի մատիտով»), հանգամանքայինի հիման վրա՝ հոլովառական կապակցությամբ՝ որոշ պարագաներ («Անցնում եմ փողոցով», «Լողում եմ ծովում» են), առդրությամբ՝ այլ պարագաներ («Ամենուրեք զգացվում է գարնան շունչը»)։ Ըստ նախադասության կազմության մեջ ունեցած դերի նախադասության անդամները լինում են գլխավոր և երկրորդական։ Գլխավոր են ենթական և ստորոգյալը, որոնք կազմում են նախադասության կորիզը։

Երկրորդական անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

կոչվում են նաև լրացումներ, որոնք ընդարձակող դեր են կատարում։ Նրանք ստորադաս են լրացյալներին։ Լրացյալների հաշվառումով երկրորդական անդամները կամ լրացումները բաժանվում են գոյականական և բայական անդամների լրացումների։ Գոյականական անդամների լրացումներն են որոշիչը, հատկացուցիչը և, որոշ վերապահությամբ, բացահայտիչը։ Բայական անդամների լրացումներն են խնդիրները և պարագաները։ Խնդիրները բաժանվում են ուղիղ և անուղղակի տեսակների, որոնք իրենց հերթին ունեն ենթատեսակներ (բուն ուղիղ խնդիր՝ «Ջուր խմեցի», մասնական ուղիղ խնդիր՝ «Ջրից խմեցի», անուղղակի խնդիրներ՝ հանգման՝ «Հանդիպեցի Վարդակին», միջոցի՝ «Դրում եմ մատիտով», ներգործող՝ «Նա հարգվում է բոլորից», վերաբերության՝ «Պատմում էր հնից, նորից», անջատման՝ «Նամակ ստացա Գրիգորից» ևն)։ Պարագաները լինում են տեղի, ժամանակի, ձևի, չափի, նպատակի, հիմունքի, հակառակ հիմունքի, պայմանի են։

Ըստ արտահայտության ձևի[խմբագրել | խմբագրել կոդը]

նախադասության՝ անդամները լինում են պարզ և բաղադրյալ (վերլուծական կամ նկարագրական)։ Պարզերն արտահայտվում են մեկ բառով, բաղադրյալները՝ երկու կամ ավելի բառերի զուգակցությամբ։ Բացի ստորոգյալից, բաղադրյալ կարող են լինել և ուրիշ անդամներ՝ «Խոսում եմ գործի մասին» (խնդիր), «Դիրքը դրված է սեղանի վրա» (պարագա)։ Այստեղ կա կապերի և նրանց խնդիրների զուգակցում։ Բաղադրյալ կամ վերլուծական անդամ կարող են լինել միայն նյութական իմաստ ունեցող բառերի կապակցությունները՝ «Հինգ մետր կտոր գնեցի», «Նա դեպքին իրազեկ մարդ է» (որոշիչներ)։ Ինքնուրույնաբար նախադասության անդամ կարող են լինել անվանողական արժեք (նյութական իմաստ) ունեցող բառերը՝ գոյականը, ածականը, թվականը, բայը, մակբայը և ցուցողաբար, ըստ իրադրության՝ դերանունները։ Կապերը նախադասության անդամ են կազմում իրենց խնդիրների հետ։ Մյուս խոսքի մասերը կիրառական նման դեր չունեն։