Նիկոլայ Օստրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Օստրովսկի
ուկր.՝ Микола Олексійович Островський
N Ostrovskiy.jpg
Ծնվել էսեպտեմբերի 16 (29), 1904[1]
ԾննդավայրՎիլիյա, Ostrog County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1936(1936-12-22)[2][1] (32 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն, Flag of the Ukrainian State.svg Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Flag of the Ukrainian Soviet Socialist Republic (1929-1937).svg Ուկրաինական ԽՍՀ և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՅա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներԻնչպես էր կոփվում պողպատը
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԼենինի շքանշան և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Նիկոլայ Օստրովսկի Վիքիդարանում
Nikolai Ostrovsky Վիքիպահեստում

Նիկոլայ Ալեքսեևիչ Օստրովսկի (ռուս.՝ Никола́й Алексе́евич Остро́вский, սեպտեմբերի 16 (29), 1904[1], Վիլիյա, Ostrog County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 22, 1936(1936-12-22)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային գրող, «Ինչպես էր կոփվում պողպատը (վեպ)» վեպի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1904 թվականի սեպտեմբերի 16-ին, Վիլիյա գյուղում, Ռուսական կայսրության Ռովնոյի մարզի Օստրոգի շրջանում, ենթասպա և ակցիզային պաշտոնյա Ալեքսեյ Իվանովիչ Օստրովսկու (1854-1936) ընտանիքում: Ժամանակից շուտ ընդունվել է եկեղեցական դպրոց` «արտասովոր ընդունակությունների շնորհիվ», դպրոցն ավարտել է 9 տարեկանում, 1913 թվականին, գովասանագրով: Դրանից քիչ անց ընտանիքը տեղափոխվել է Շեպետովկա: Այնտեղ Օստրովսկին 1916 թվականից սկսել է վարձով աշխատել: Նախ, աշխատել է կայարանային ռեստորանի խոհանոցում, այնուհետև` շինարարական պահեստներում և այլն: Միևնույն ժամանակ սովորել է նախ` երկամյա (1915-1917), այնուհետև` բարձրագույն նախնական ուսումնարանում (1917-1919): Մտերմացել է տեղի բոլշևիկների հետ, գերմանական շրջափակման ժամանակ մասնկացել է ընդհատակյա գործունեությանը, 1918 թվականի մարտից մինչև 1919 թվականի հուլիս եղել է Շեպետովսկու հեղկոմի կապավոր:

Ռազմական ծառայություն ու կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի հուլիսին անդամագրվել է Կենտրոնական կոմիտեին: «Կոմսոմոլի տոմսի հետ մենք ստանում էինք նաև զենք ու 20 փամփուշտ», հիշել է հետագայում Օստրովսկին[3]. 1919 թվականի օգոստոսի 9-ին նա կամավորագրվել է ու մեկնել է ռազմաճակատ: Կռվել է Գ. Ի. Կոտովսկու հեծելազորում և Առաջին հեծելազորային բանակում: 1920 թվականի օգոստոսին Լվովի մոտ ծանր վիրավորվել է մեջքից և զորացրվել է: Մասնակցել է հատուկ նշանակության տարածքների մարտերին: Ըստ որոշ տվյալների, 1920-1921 թվականներին եղել է Իզյասլավի համառուսական արտակարգ կոմիսիայի անդամ: 1921 թվականին աշխատել է որպես էլեկտրոմոնտյորի օգնական Կիևի գլխավոր արհեստանոցներում, սովորել է էլեկտրոտեխնիկումում, միաժամանակ եղել է կոմսոմոլյան կազմակերպության քարտուղար: 1922 թվականին մասնակցել է Կիև փայտ տեղափոխելու համար կառուցվող երկաթգծի շինարարական աշխատանքներին, որի ժանանակ ուժեղ մրսել է և հիվանդացել է տիֆով: Ապաքինվելուց հետո դարձել է Վսեվոբուչի և Բերեզդովի գումարտակի հրամանատար: Եղել է Բերեզդովի և Իզյասլավի կոմսոմոլի ռայկոմների քարտուղար, այնուհետև, 1924 թվականին, Շեպետովկայի շրջանի կոմսոմոլի քարտուղար: Նույն տարում դարձել է ԽՄ Կոմունիստական կուսակցության անդամ:

Հիվանդություն և գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականից մինչև կյանքի վերջ Օստրովսկին անբուժելի հիվանդության պատճառով գամված էր անկողնում: Ըստ պաշտոնական վարկածի, Օստրովսկու առողջության վրա մեծապես ազդել են վիրավորումն ու ծանր աշխատանքային պայմանները: Վերջնական ախտորոշումը Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ էր, հոդերի աստիճանական ոսկրացում: Ժամանակակից բժիշկներն ըստ գրողի հիվանդության մասին պահպանված տվյալների որոշել են, որ Օստրովսկին մահացել է ցրված սկլերոզից: 1927 թվականի աշնանը նա սկսել է գրել ինքնակենսագրական «Պատմություն «կատվադաղձերի» մասին» վեպը, որի ձեռագիրը կես տարի անց կորել է փոխհրաձգության ժամանակ: Հանգստավայրում անհաջող բուժումից հետո Օստրովսկին որոշում է մնալ Սոչիում: 1930 թվականի վերջից իր ստեղծած մեթոդի շնորհիվ Օստրովսկին սկսում է գրել «Ինչպես էր կոփվում պողպատը » վեպը: «Երիտասարդ գվարդիա» ամսագրին ուղարկված ձեռագիրն աղմկահարույց գրաքննության է արժանանում. «նկարագրված կերպարներն անիրական են»: Սակայն Օստրովսկին կարողանում է ձեռք բերել երկրորդ գրաքննությունը: Դրանից հետո ձեռագիրը խմբագրել են «Երիտասարդ գվարդիա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Մարկ Կոլոսովը և պատասխանատու խմբագիր Աննա Կարավաևան: Օստրովսկին ընդունել է Կարավաևայի մեծ մասնակցությունը տեքստի աշխատանքի մեջ, նա նաև նշել է Ալեքսանդր Սերաֆիմովիչի ներդրումը, գրելով, որ նա «նվիրել է ինձ իր հանգստի ամբողջ օրեր»[4]: Ռուսաստանի գրականության և արվեստի պետական արխիվում կան վեպի ձեռագրեր, որտեղ հայտնաբերվել է 19 մարդու ձեռագիր: Պաշտոնապես համարվում է, որ Օստրովսկին թելադրել է գրքերը «կամավոր քարտուղարներին»: Այդ տեսակետի վկայությունն է նաև այն փաստը, որ Օստրովսկին իր նամակներում մանրամասն նկարագրել է վեպի վրա իր աշխատանքների մասին, գոյություն ունեն նաև ժամանակակիցների վկայությունները գրքի վրա աշխատանքների վերաբերյալ: Տեքստաբանական հետազոտությունները հաստատում են Օստրովսկու հեղինակությունը: 1932 թվականի ապրիլին «Երիտասարդ գվարդիա» ամսագիրն սկսում է տպագրել Օստրովսկու վեպը, նույն թվականի նոյեմբերին գրքի առաջին մասը լույս է ընծայվում առանձին գրքով, դրանից հետո լույս է ընծայվում նաև երկրորդը: Վեպը միանգամից մեծ ճանաչվածություն է ձեռք բերում ԽՍՀՄ-ում: 1935 թվականին Օստրովսկին պարգևատրվում է Լենինի շքանշանով, նրան տուն է նվիրվում Սոչիում և բնակարան` Մոսկվայում: Վերջինս հիմա նրա տուն-թանգարանն է: 1936 թվականին Օստրովսկին ներառվել է Կարմիր բանակի քաղվարչություն որպես բրիգադային կոմիսար, ինչի առթիվ շատ է ուրախացել և տոներին հագել է իր` կոմիսարի համազգեստը: «Հիմա ես շարք եմ վերադարձել, և այս, քաղաքացու համար շատ կարևոր Հանրապետական գծում»[3]: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա շրջապատված էր համընդհանուր ուշադրությամբ, իր տանն ընդունել է ընթերցողների ու գրողների: Մոսկովյան Մյորտվի խաչմերուկը, որտեղ նա ապրել է 1930-1932 թվականներին, կոչվել է նրա անունով: Նիկոլայ Օստրովսկին որոշել է երեք մասից բաղկացած նոր վեպ գրել («Փոթորկից ծնվածները») և հասցրել է գրել միայն առաջին մասը: Այս վեպն ավելի թույլ էր նախորդից, և այդ կարծիքին էր նաև հենց ինքը, Օստրովսկին: Վեպի ձեռագիրն անհավանական կարճ ժամկետներում հավաքվել է, մեքենագրվել և գրքի օրինակները բաժանվել են նրա մտերիմներին գրողի թաղման օրը: Օստրովսկուն այցելած Անդրե Ժիդը հիացմուքնով է խոսել նրա մասին իր «Վերադարձ ԽՍՀՄ-ից» գրքում, որն ընդհանուր առմամբ քննադատական վերաբերմունք ուներ ԽՍՀՄ-ի վերաբերյալ:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927 - «Պատմություն «կատվադաղձերի» մասին» (վեպ, ձեռագիրը կորել է փոխհրաձգության ընթացքում)
  • 1930-1934 - «Ինչպես էր կոփվում պողպատը»
  • 1936 - «Փոթորկից ծնվածները»

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվերսկայա փողով, տուն 14, Մոսկվա: Շենքի երկորրդ հարկում է գտնվում գրողի տուն-թանգարանը, որտեղ նա ապրել է և աշխատել է իր «Փոթորկից ծնվածները» վեպի վրա: Այստեղ է գրողն անց կացրել իր կյանքի վերջին ամիսները:
  • Մինչև 1990-ական թվականները Նիկոլայ Օստրովսկու անունն էր կրում Կիևի Պիոներների և դպրոցականների պալատը:
  • Ն. Օստրովսկու անունով է կոչվել Կիևի Երկաթգծային տրանսպորտի էլեկրտոմեխանիկական տեխնիկումը, որտեղ Օստրովսկին սովորել է 1921 թվականին:
  • Նիկոլայ Օստրովսկու անունով են կոչվել փողոցներ նախկին ԽՍՀՄ մի շարք բնակավայրերում:
  • Սոչիում կա Ն. Ա. Օստրովսկու հիշատակի գրական թանգարան[5], Մոսկվայում և Նովորոսիյսկում[6]` Ն. Ա. Օստրովսկու տուն-թանգարան, իսկ Շեպետկովայում` թանգարան[7], Կորոստենում` Ն. Ա. Օստրովսկու անվան զբոսայգի [8]:
  • Ռոստովում կա Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի:
  • Նրա անունն են կրում քաղաքային գրադարաններ Կիրովո-Չեպեցկում[9], Կոստանաեում[10], Կուրգանում, Տոմբովում:
  • ԽՍՀՄ-ում գոյություն ուներ Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցույթ:
  • 1937-1938 թվականներին Վիննիսեի մանկավարժական պետական համալսարանը կրում էր Օստրովսկու անունը:
  • Խմելնիցկիում Օստրովսկու անունով է կոչվում գիտական գրադարան:
  • Չերնիգովում Օստրովսկու անունով է կոչվում շրջանային մանկական թանգարանը[11]:
  • Մի շարք քաղաքներում գոյություն ունեն Պավել Կորչագինի անունով փողոցներ, հազվադեպ երևույթ, երբ փողոցը կոչվում է գրական հերոսի անունով:
  • Սվերդլովսկի մանկական երկաթուղին կոչվում է Օստրովսկու անունով:

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Օստրովսկու հիշատակին կանգնեցվա են հուշարձաններ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և աշխարհի այլ երկրների տարբեր քաղաքներում.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես էր կոփվում պողպատը (վեպ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Островский Николай Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 С. В. Волков «Чёрная книга имён, которым не место на карте России»
  4. «Россия и Мир» Информационный Центр филателистов — Рожденный бурей (Н. А. Островский)
  5. «Литературно-мемориальный музей Н. Островского»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2017-10-06 
  6. «Дом-музей Н. А. Островского»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-01-ին։ Վերցված է 2017-10-06 
  7. «Музей Островского в Шепетовке»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին։ Վերցված է 2017-10-06 
  8. Парк им. Островского
  9. Центральная городская библиотека имени Н. Островского
  10. Костанайская городская библиотека имени Н.Островского
  11. Чернігівська обласна бібліотека для дітей ім. Миколи Островського(ուկր.)