Ժամանակի պարագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ժամանակի պարագա, նախադասության երկրորդական անդամ, բայական անդամի լրացում, որը ցույց է տալիս գործողության, եղելության ժամանակը[1], այսինքն՝ այն ժամանակահատվածը, որի ընթացքում սկսվում կամ ընթանում և կամ ավարտվում է գործողությունը[2]։ Հիմնական հարցերն են՝ ե՞րբ, երբվանի՞ց։

Ժամանակի պարագան ունի իմաստային տարբերակներ, որոնք անվանվում են գործողության կատարման, սկզբնավորման, վախճանի ժամանակի պարագաներ[3]։ Ժամանակի պարագան ցույց է տալիս՝

  1. Գործողության կատարման կամ եղելության ժամանակը. օրինակ՝ Գործարանը ներկայումս թողարկում է 7 տարբեր տեսակի արտադրանք («Սովետական Հայաստան»Սլացիկ սոսիներն ու ցարասիները գիշեր-ցերեկ սոսափում էին այնտեղ (Ավետիք ԻսահակյանԾաղկելու է էգուց վարդերով իր (Եղիշե Չարենց
  2. Գործողության ժամանակային սկզբնակետը, այսինքն՝ այն ժամանակը, որից սկսվում է գործողությունը. օրինակ՝ Վաղուց նա չէր տեսել այդպիսի տեսարան (Շիրվանզադե)։ Այսուհետև պիտի ապրեն հանքերում (Շիրվանզադե
  3. Այն ժամանակը, մինչև որը տևում է գործողությունը. օրինակ՝ Ու ես ցմահ կպարծենամ երկրե-երկիր, Իմ ժողովուրդ, քո անունով՝ վեհ ու հեզ (Հովհաննես ՇիրազԴեռ մի քանի ժամ մնում էր մինչև ճաշը (Րաֆֆի

Արտահայտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում ժամանակի պարագան արտահայտվում է.

Ժամանակակից գրական հայերենում դրսևորվում է տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով։ Օրինակ՝ «Կեսօրին սաստիկ շոգ էր», «Ցերեկը գրողների տանը հանդիպում կա», «Վաղվանից քննություններն սկսվում են», «Ցերեկով դժվար է որս անել» և այլն։

Ժամանականիշ որոշ բառեր ժամանակի պարագայի պաշտոնում հանդես կարող են գալ միայն բառակապակցությամբ, օրինակ՝ այդ օրը, մի օր, հետևյալ օրը, ամեն օր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 304-305։
  2. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 523:
  3. Առաքելյան Վարագ (1958)։ Հայերենի շարահյուսություն հ. 1։ ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն։ էջ 351