Անահիտ Տեր-Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Տեր-Մինասյան ֆր.՝ Anahide Ter Minassian | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1929[1][2] |
Ծննդավայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[3][2] |
Մահացել է | փետրվարի 10, 2019[4][2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրեն[4][2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, թարգմանչուհի, ուսուցչուհի, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց[5], Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան[5] և France Culture?[5] |
Պարգևներ և մրցանակներ | և [6] |
Երեխաներ | Թալին Տեր Մինասյան[5] |
Անահիտ Տեր-Մինասյան (օգոստոսի 26, 1929[1][2], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[3][2] - փետրվարի 10, 2019[4][2], Ֆրեն[4][2][7]), ֆրանսահայ պատմաբան։ Սորբոնի համալսարանի և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի դասախոս։ Հայ հեղափոխական Ռուբեն Տեր-Մինասյանի հարս։ Ուսումնասիրում էր Հայաստանի, Հայկական հարցի և Անդրկովկասում ազգային հարաբերությունների պատմությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անահիտ Տեր-Մինասյանը (ի ծնե՝ Գևոնյան) ծնվել է Փարիզում 1929 թվականին, հայ փախստականներ Լևոն Գևոնյանի և Արմենուհի Տեր-Կարապետյանի ընտանիքում[8]։ Նրա կրտսեր եղբայրը՝ Գեղամ Գևոնյանը (ծ․ 1942) ևս պատմաբան է։
Ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է պատմություն և աշխարհագրություն։ Այնուհետև աշխատել է որպես լեկտոր Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում և Փարիզի համալսարան 1-ում (Ֆր.` Université Paris 1 Panthéon-Sorbonne)[8]։ 1969 թվականին վերադարձել է Սորբոնում դասավանելու[9]։ Ամուսնացել է հայ հեղափոխական և քաղաքական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի որդի Լևոնի հետ։ Ունեցել են 4 զավակ, որոնցից մեկը, Թալին Տեր-Մինասյանը, նույնպես պատմաբան է[8]։
2015 թվականին Տեր-Մինասյանը Ֆրանսիայի նախագահի հրամանագրով ստացել է Պատվո լեգեոնի շքանշանը[10]։
Մահացել է Ֆրենում 2019 թվականին[11]։ 2020 թվականին հրատարակվել է Տեր-Մինասյանի ֆրանսերեն թարգմանած հատոր՝ Վահե Օշականի բանաստեղծությունների, "Onction" վերնագրով[12]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայկական հարցը» [La Question Arménienne] (1983, ֆրանսերեն)
- «Ազգայնականություն ու սոցիալիզմ հայ հեղափոխական շարժման մեջ (1887-1912)» [Nationalism and Socialism in the Armenian Revolutionary Movement (1887-1912)] (1984, անգլերեն),
- «Հայաստանի Հանրապետությունը» [1918-1920-La République d’Arménie] (1989, ֆրանսերեն),
- «Հայոց պատմություն» (1982, Ժ. Տետեյանի խմբագրությամբ) կոլեկտիվ աշխատության «Հայաստանը և ազգությունների զարթոնքը (1800-1914)» բաժինը։
- «Ազգ և կրոն» [Nation et Religion], (1981, ֆրանսերեն)
- «Խաչված պատմություններ։ Սփյուռք, Հայաստան, Անդրկովկաս» [Histoires croisées: diaspora, Arménie, Transcaucasie] (1997, ֆրանսերեն)
- «Սմիրնա։ Մոռացվա՞ծ քաղաքը։ Հիշատակներ մեծ օսմանյան նավահանգստի, 1830-1930» [Smyrne, la ville oubliée?: mémoires d’un grand port ottoman, 1830-1930], (2006, ֆրանսերեն)
- «Մեր մանկության հողերը, Հայաստանը հիշատակների, Հուրի Վարժապետյանի հետ» [Nos terres d’enfance, l’Arménie des souvenirs, avec Houri Varjabédian] (2010, ֆրանսերեն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.editionsparentheses.com/la-question-armenienne?idart=195
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées mirror
- ↑ 3,0 3,1 3,2 ծննդական
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://nouvellesdarmenie.com/spip.php?page=article&id_article=7733
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://www.cairn.info/revue-confluences-mediterranee-2019-1-page-217.htm#
- ↑ https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000031741925
- ↑ One, Studio. «Մահացել է հայտնի պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանը». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Obituary: Prof. Anahide Ter Minassian, Noted Historian». The Armenian Mirror-Spectator (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Anahide Ter Minassian (թուրքերեն).
- ↑ Décret du 31 décembre 2015 portant promotion et nomination, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին
- ↑ «French-Armenian Historian Anahide Ter Minassian Dies at 85». The Armenian Weekly (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Onction». Editions Parenthèses (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |