Գայլ Վահան
Jump to navigation
Jump to search
Գայլ Վահան | |
---|---|
Ծնվել է | 1872 |
Ծննդավայր | Հալավ |
Մահացել է | 1904 |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | ֆիդայի |
Գայլ Վահան (Մինաս Տոլպաշյան), (1872 թ․, գ. Հալավ, Բալու գավառ – 1904 թ․), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1887-1888 թվականներին գնացել է Կոստանդնուպոլիս, ուր անդամագրվել է հնչակյան կուսակցությանը։ Այնուհետև անցել է Բուլղարիա, այնտեղից էլ՝ Ամերիկա, որտեղ դարձել է ՀՅԴ կուսակցության անդամ։
1902 թվականին եկել է Կովկաս, հաստատվել սահմանամերձ մի գյուղում, որտեղ զբաղվել է Արևմտյան Հայաստան զինված խմբեր ու զինամթերք փոխադրելու գործով։
1904 թվականին 60 հոգուց կազմված «Մասիս» զինված խումբը Գայլ Վահանի հրամանատարությամբ հարձակվել է Մոսունի և Քորունի թուրքական պահականոցների վրա և ավերել դրանք։ Դեպքի վայր ժամանած թուրքական բազմաքանակ ուժերի հետ տեղի ունեցած կռվում Գայլ Վահանը նահատակվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|