Գալշո Մանուկ
Արտաքին տեսք
| Գալշո Մանուկ | |
|---|---|
| Մահացել է | 1927 |
| Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
| Ազգություն | հայ |
| Մայրենի լեզու | հայերեն |
| Մասնագիտություն | ֆիդայի |
| Զբաղեցրած պաշտոններ | խմբապետ |
| Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Գալշո Մանուկ (- 1927), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալշո Մանուկը վաղ հասակից մասնակցել է քուրդ հարստահարիչների դեմ պայքարին, ընդգրկվել է Արաբոյի հայդուկային խմբի կազմում։ Գևորգ Չավուշի հետ մասնակցել է Ալիզըռնան գյուղի դավաճան ռես (գյուղապետ) Կրպոյի ահաբեկմանը։ 1894 թվականին հանդիսացել է Սասունի ապստամբության ղեկավարներից։ 1916 թվականին անցել է Հարավային Կովկաս, պայքարել թուրք զավթիչների և Արևելյան Հայաստանում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների դեմ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 93։
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական հարց հանրագիտարանից։ |
| |||||||||||||