Գոմսա Իսո Կորյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոմսա Իսո Կորյուն
Ծնվել է1870-ական թթ.
ԾննդավայրԳոմս
Մահացել է1915
Մահվան վայրՍասուն
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի

Գոմսա Իսո Կորյուն (1870-ական թվականներ, Գոմս - 1915, Սասուն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մուշի Ս. Կարապետ վանքի դպրոցում։ Գործակցել է Հրայրի հետ, համամիտ էր նրա համընդհանուր ապստամբության գաղափարին։ Մասնակցել է Ցրոնք գյուղի կռվին (1899)։ Ահաբեկչության համար ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից։

1901 թ. Գևորգ Չավուշի հետ մասնակցել է Նորշենի կռվին, 1904 թ. Սասունի ապստամբությանը. Գելիեգուզանի անկումից հետո (ապրիլի 23) իր խմբով անցել է Անդոկ լեռ, ապա իջել Մշո դաշտ և մասնակցել Կուրավուի, Գոմսի, Գոմերի, Վասպուրականում՝ Շամիրամի, Աղթամարի կռիվներին։ Վերստին գալով Տարոն՝ սերտ հարաբերություններ է հաստատել քրդերի հետ։

1905 թ. վերջից անցել է Կովկաս, եղել Բաքվում, Թիֆլիսում, Զանգեզուրում և Ղարաբաղում։ Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ (Բարգուշատում, Ղափանում, Սիսիանում, Արևիկում) կազմակերպել է շատ գյուղերի ինքնապաշտպանությունը։

1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է հայրենի Գոմս, որի գյուղապետն էր մինչև 1915 թ.։ Եղել է 1915 թ. Սասունի հերոսամարտի ղեկավարներից, զոհվել է մարտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։