Jump to content

Առյուծ Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծ Ավագ
Ծնվել էանհայտ
Մահացել է1905
Մահվան վայրԽլաթ
Մասնագիտությունֆիդայի

Առյուծ Ավագ, (անհայտ - 1905, Խլաթ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՅԴ կուսակցության անդամ։ 1895-1898 թվականին գործել է Աղբյուր Սերոբի խմբում։ 1897-1898 թվականներին Ճարտարի խմբում զբաղվել է Կովկասից Խլաթ զենք փոխադրելու գործով։ 1901 թվականին անցել է Վան, ապա՝ Պարսկաստան, Կովկաս։ 1905-1906 թվականներին Դարալագյազի շրջանում մասնակցել է հայ-թաթարական կռիվներին։ Այնուհետև անցել է Կարս, ուր մի շարք բռնություններ է իրագործել տեղի բնակչության նկատմամբ, որի համար բազմիցս նախազգուշացվել է ՀՅԴ Կարսի ,,Ջրաբերդ'' կենտրոնական կոմիտեի կողմից։ 1908 թվականի մայիսի 17-ին կուսակցական կարգապահությունը խախտելու և բնակչության հանդեպ բռնություններ գործադրելու համար ՀՅԴ Արևելյան բյուրոյի որոշումով ենթարկվում է ահաբեկման։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։