Ղուկաս Դեովլեթյան
Jump to navigation
Jump to search
Ղուկաս Դեովլեթյան | |
---|---|
Ծնվել է | 1860 |
Մահացել է | 1915 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիդայի |
Ղուկաս Ներսեսի Դեովլեթյան, Ղուկաս Աղբար (1860 - 1915), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Շապին Գարահիսարի հերոսամարտի (1915) ղեկավար, Հնչակյան կուսակցության անդամ։ 1890 թվականից մասնակցել է հայդուկային շարժմանը։ 1896 թվականին թուրքական իշխանությունները դատապարտել են մահվան, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ Ազատվել է 1908 թվականին, երիտթուրքական հեղաշրջումից հետո։ Չվստահելով երիտթուրքերի քաղաքականությանը՝ Դեովլեթյանը իր հայրենակիցներին հորդորել է զինվել և պատրաստ լինել դիմագրավելու ամեն անակնկալի։ Մեծ եղեռնի օրերին կազմակերպել է Շապին Գարահիսարի պաշտպանությունը և հերոսաբար զոհվել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 351)։ ![]() |
|