Ավետիս Գասպարյան
Jump to navigation
Jump to search
Ավետիս Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | 1859 |
Ծննդավայր | Արագիլ բուն |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1899 |
Ազգություն | հայ |
Կուսակցություն | Հնչակյան կուսակցություն |
Ավետիս Գասպարյան, (Խմբապետ Ավո, 1859 - 1899, սեպտեմբերի 14), հայ ազգային-ազատագրական պայքարի գործիչ, ֆիդայի, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։
Ծնվել է Ալիգլբուն (Մուշի շրջան) գյուղում։ 1890 թվականի հուլիսի 15-ին մասնակցել է Կ. Պոլսի Գումգափուի ցույցին։ 1893 թվականին կազմակերպչական նպատակով տեղափոխվել է Կիլիկիա, Մերսին քաղաքում 20-օրյա կալանքից հետո մեկնել է Աթենք, ապա՝ Բուլղարիա։ 1895 թվականին եղել է Կովկասում, 1896 թվականին՝ Թավրիզում։ 1897 թվականի հուլիսի 15-ին Փարամազի ֆիդայիների խմբի հետ անցել է Վան։ Այնուհետև անցել է Սալմաստ, զբաղվել Արևմտյան Հայաստան զենք ու կռվող ուժեր տեղափոխելու գործով։ Զոհվել է Փայաջուկից Սավրա գնալու ճանապարհին, թաղված է Դիլմանում (Սալմաստի գավառ)[1]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 262
|