Բուլղարացի Գրիգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուլղարացի Գրիգոր
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԿարին
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի

Բուլղարացի Գրիգոր (Գրիգոր Կյոզեյան), (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), ազգային-ազատագրական շարժման մարտիկ։ Ծնվել է Կարինում։ Ծնողների հետ գաղթել է Բուլղարիա։

Երիտասարդ հասակում անցել է Արևելյան Հայաստան, Ալեքսանդրապոլում, Հառիճում և Գանձակում զբաղվել զինագործությամբ ազատագրական պայքարի համար զենք պատրաստելու նպատակով։ Ցարական իշխանությունների հետապնդումից խուսափելով՝ անցել է Ղարաբաղ, ապա՝ Վան։ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ժամանակ որպես զինվորական մարմնի անդամ մասնակցել է թուրքական հրոսակախմբերի դեմ մարտական գործողություններին, ձուլել 3 թնդանոթ։ 1918 թվականին, Վանից հայերի վերջին գաղթից հետո, անցել է Պարսկաստան, ապա՝ Իրաք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png