Աբրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրո
Ծնվել է 1861
Ծննդավայր Շապին Գարահիսար, Օսմանյան կայսրություն
Մահացել է 1896
Ազգություն հայ
Մասնագիտություն հասարակական գործիչ և ֆիդայի

Աբրո (Մկրտիչ Սահակյան) (1861, Շապին Գարահիսար, Օսմանյան կայսրություն - 1896), հայ ազգային-ազատատագրական շարժման գործիչ։ Ապրել է Կինավթագործարանում, հիմնել բանվորական խմբեր, որոնց դրամական միջոցներով օգնել է Արևմտյան Հայաստան մեկնող մտավորական գործիչներին ու կամավորներին։ 1895 թվականին փոքր խմբով անցել է ռուս-թուրքական սահմանը և հասել Տարոն, հիմնել տեղի դաշնակցական կազմակերպությունը։ Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել Տարոնի և Սասունի գավառներում։ Գործունեության հիմնական նպատակը ժողովրդին զինելն ու ինքնապաշտպանության նախապատրաստելն էր։ Մեզրեուր սարից իջնելիս մնացել է ձյան տակ և խեղդվել։ Թաղված է Գելիեգուզանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png