Մկրտիչ Յոթնեղբայրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Յոթնեղբայրյան
ԾննդավայրOttoman flag.svg Ուրֆա, Օսմանյան Կայսրություն
Մահացել է1915
ԱզգությունՀայաստան Հայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Մասնագիտությունֆիդայի և քաղաքական գործիչ
ԱմուսինԵղիսաբեթ Յոթնեղբայրյան
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Երեխաներ1 դուստր

Մկրտիչ Յոթնեղբայրյան (մոտ 1880-ական թթ., Ուրֆա - 1915, Ուրֆա), հայ ագգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի ՀՅԴ կուսակցության անդամ։

Ավարտել է ծննդավայրի դպրոցը։ Աչքի է ընկել համարձակ, հավասարակշռված բնավորությամբ և ռազմական հմտությամբ, 1910 թվականին կազմել է ինքնապաշտպանության ջոկատ, հայթայթել է զենք և զինամթերք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հայ ազգաբնակչության զանգվածային բռնագաղթի ու կոտորածի պայմաններում, Յոթնեղբայրյանը մարտական պատրաստության մեջ է պահել իր ջոկատը։ 1915 թվականի մայիս-հունիսին Ուրֆա են հասել հայ աքսորականների առաջին կարավանները։ Միաժամանակ թուրքական իշխանությունները ձերբակալել են քաղաքի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին։ Զգալով վերահաս վտանգը՝ Յոթնեղբայրյանն աոաջարկել է դիմել զինված ինքնապաշտպանության, սակայն քաղաքի հայ ավագանին մերժել է։ Քաղաքի հայության կոտորածի տեղիք չտալու համար Յոթնեղբայրյանը հեռացել է իր ջոկատով։ Բայց օգոստոսի 19-ին իշխանությունները սկսել են հայերի ջարդը։ Վերադառնալով՝ Յոթնեղբայրյանը կազմակերպել է Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը, մարտում ցուցաբերել է մեծ արիություն։ Ի վերջո թվով գերակշիռ թշնամուն հաջողվել է ճնշել հայերի քաջարի դիմադրությունը։ Վիրավոր Յոթնեղբայրյանը թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպան է եղել։ Իր ,,Ուրֆայի վերջին ահազանգը'' վեպում /Երևան, 1990/ գրող Էդուարդ Ավագյանը մեծ տեղ է հատկացրել Մկրտիչ Յոթնեղբայրյանի հերոսական գործունեության նկարագրմանը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիսայան Հ., «Դյուցազնական հայորդին Մկրտիչ Յոթնեղբարյան», Աթենք, 1937։
  • Մահակյան Ե., «Դյուցազնական Ուրֆան և իր հայորդիները», Բեյրութ, 1954։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png