Հովհաննես Պարոնյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հովհաննես Պարոնյան, առավել հայտնի Յապոնացի Սաքո, 'Յապոն («ճապոնացի») մականուններով (գնդակահարվել է 1920 թ-ի հոկտեմբերին), հայ-դաշնակցական վրիժառու, ազգային ազատամարտիկ։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1903 թ-ին հայ եկեղեցու կալվածքները բռնագրավող ցարական ոստիկանների և կազակների դեմ կազմակերպել է զինված դիմադրություն։ 1905-1906 թթ. հայ-թաթարական կռիվների ժամանակ հատուցման գործողություններ է կազմակերպել և Շուշիում իրականացրել ցարական պաշտոնյաների՝ քաղաքի գլխավոր ոստիկանապետ Սախարովի, գավառապետ Շումակևիչի և այլոց ահաբեկումները։ 1918 թ. մայիսի 23-29-ին, Դրոյի հրահանգով, իր ջոկատով մասնակցել է Ապարանի հերոսամարտին։ 1918-1920 թթ-ին եղել է Դրոյի հավատարիմ զինակիցներից մեկը և մասնակցել է Հայաստանի Առաջին Հանրապետության սահմանային կռիվներին, երկրի ներսում մուսուլմանների ճնշմանը։ Առավելապես գործել է Զանգեզուրի շրջանում։ Դարձել է 1920 թ. այստեղ խորհրդային իշխանությունների դեմ ծավալված զինված պայքարի կազմակերպիչներից մեկը։ Կարմիր բանակի կողմից Հայաստանը ռազմակալելուց հետո ձերբակալվել և հոկտեմբերին Գորիսի բանտում գնդակահարվել է։
|