Սարգիս Բարսեղյան
Jump to navigation
Jump to search
Սարգիս Բարսեղյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1875 թ. |
Ծննդավայր | Գետաբեկ |
Մահացել է | 1915 |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց և Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | ֆիդայի |
Ամուսին | Պերճուհի Պարտիզպանյան |
Սարգիս Բարսեղյան (Պողոս Օզաբաշյան, Շամիլ), (1875, Գետաբեկ - 1915), հայ ռազմական, քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև Ժնևի համալսարանում։ Քրիստափորի հրահանգով թողել է ուսումը և վերջինիս հետ ժամանել Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում։
Բարսեղյանը Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել։ Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ժամապահների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք։
Բարսեղյանը մասնակցել է հայ-թուրքական կռիվներին, Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերգեյ Երեմյանց, «Գանձակ 1905-1907, 1917-1921», Երևան 2009 թ.։ (ռուս.)
|