Կարապետ Թուրսարգսյան
Jump to navigation
Jump to search
Կարապետ Թուրսարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1871[1][1][2] |
Ծննդավայր | Զեյթուն, Onikişubat, Քահրամանմարաշի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1937[1][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրող և ռազմական գործիչ |
Կուսակցություն | Հնչակյան կուսակցություն |
Կարապետ Թուրսարգսյան, Աղասի (1871[1][1][2], Զեյթուն, Onikişubat, Քահրամանմարաշի մարզ, Թուրքիա - 1937[1][2]), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Վաղ հասակում ընդգրկվել է ազատագրական պայքարի մեջ։ 1884-1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ, 5 կուսակիցների (Ապահ, Մլեհ (Ասատուր Տամկաճյան), Հրաչյա Մարալ (Գրիգոր Ղարիբյան), Կարապետ Նշան) հետ ղեկավարել է Զեյթունի հայերի մի քանի ամիս տևած հերոսական պաշտպանությունը թուրք և քուրդ ջարդարարներից։
Գրել է «Զեյթունի պատմություն» գիրքը (2 հատոր, 1962), որը թարգմանվել է ֆրանսերեն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|