Ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 9 կիլոմետր դեպի հարավ-արևելք (նրա հետ կապված է մետրոյի գծով), իսկ Վալ դը Մառն դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Կրեթեյ քաղաքից՝ 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Բնակչության թվաքանակը 2010 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 52.943։
Մեզոն-Ալֆորում գործող ուսումնական հաստատություններից լայնորեն հայտնի է Ֆրանսիայի ազգային անասնաբուժական դպրոցը։
Սկզբնապես բնակավայրը պարզապես կոչվել է Maison (ֆր.՝ Maisons): Անունը ծագել է միջնադարյան լատիներենMansiones բառից, որը նշանակում է «տուն»։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Ալֆոր գյուղը միացվել է քաղաքին, և այն սկսել է կրել Մեզոն-Ալֆոր / Maisons-Alfort անվանումը։