Սոսե Մայրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոսե Մայրիկ
Սոսե Վարդանյան
SoseMayrik.jpg
Ծնվել է1865
ԾննդավայրԹեղուտ, Խլաթ, Տուրուբերան
Մահացել է1952
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի և զինծառայող
ԱմուսինԱղբյուր Սերոբ
Sose Mayrig Վիքիպահեստում

Սոսե Մայրիկ (իրական անունը՝ Սոսե Վարդանյան, 1865, Օսմանյան կայսրություն - 1952, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է հայդուկային կռիվների։ 1898 թ., Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում։ 1899 թ. Գելիեգուզան գյուղում, թունավորված Սերոբի, Հակոբ որդու և Սերոբի եղբայրների (Մխեի և Զաքարի, որոնք զոհվել են այդ մարտում) հետ զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ դրսևորելով մեծ խիզախություն։

Վիրավոր ժամանակ գերվել է և տարվել Բիթլիս, իսկ շուտով՝ ազատվել։ 1904 թվականին Սասունի ապստամբությունից հետո անցել է Վան, այնտեղից՝ Կովկաս։ Սոսե Մայրիկի մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում, ջարդերի ժամանակ։

Հայաստանի խորհրդայնացումից հետո Սոսե Մայրիկն անցել է Կոստանդնուպոլիս ապա՝ Ալեքսանդրիա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png