Ներսիկ Իսպիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսպիրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ներսիկ Իսպիրյան
Իսպիրյանը Լիբանանում համերգի ժամանակ, 2010 թ.
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 15, 1963(1963-05-15) (60 տարեկան)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայաստան Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ և Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ, ժողովրդական, հեղափոխական
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
ԳործիքներՎոկալ, զուռնա, դհոլ, դուդուկ
Գործունեություն1987 – այժմ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
 Nersik Ispiryan Վիքիպահեստում

Ներսիկ Աղասու Իսպիրյան (մայիսի 15, 1963(1963-05-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան, առավելապես հայտնի է իր հայրենասիրական կատարումներով։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Սովորել է Էրեբունու թիվ 160 դպրոցում, 1987-1992 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` միաժամանակ երգելով «Ակունք» ազգագրական համույթում։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսիկ Իսպիրյանն ավելի քան 30 հայրենասիրական, հեղափոխական, արցախյան ազատամարտին ու մարտիկներին նվիրված երգերի հեղինակ է։ Հայտնի երգերից են՝

  • «Սուրբ մայրեր»
  • «Հայոց երկիր»
  • «Ասմար աղջիկ»
  • «Վայ Նարե յար»
  • «Երթանք մեր երկիրը` Մուշ»
  • «Հայ քաջեր»
  • «Պիտի գնանք վաղ թե ուշ»
  • «Լեռան լանջին»
  • «Արծիվ, սլացի՛ր»
  • «Հայոց էրգիր»
  • «Ղարաբաղ»
  • «Մշեցի եմ»
  • «Երկիր հայրենի»
  • «Երգ Կամավորի»

Վերամշակել է նաև հին, աշուղական երգեր։ Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ հյուրընկալվելով հայկական գրեթե բոլոր համայնքներում։ Թողարկել է 13 ձայնասկավառակ, որոնցից 8-ը հեղափոխական երգեր են պարունակում։ Զբաղվել է բռնցքամարտով[2][3]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներսիկ Vol. 1 (1987)
  • Ներսիկ Vol. 2 (1988)
  • Armenian Country Dances (1992)
  • Armenian Patriotic Songs (1992)
  • Անմահ հերոսներ (1994)
  • Արավոտ եր (1996)
  • Ջան ջան ջան աղջիկ (1997)
  • Արծիվ սլածիր (1997)
  • Modern Dances (1999)
  • Հավերժ հոգիներ (1999)
  • Իմ երգն ուրիշ ե (2000)
  • Կորած սեր (2001)
  • Երգիրս կանչա (2002)
  • Ձյուն (2004)
  • Վրեժ (2005)
  • Արյան կանչը (2007)
  • The Best (2010)
  • Երգիր Սասուն (2011)
  • Հերոս քաջերին (2011)
  • Վերադարձ ակունքներին (2012)
  • Սա Հայաստան է ու վերջ (2014)
  • Հայ մնա (2015)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս զավակ՝ Աշխեն, Արաբո, Անի և Արմեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Ներսիկ Իսպիրյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Ներսիկ Իսպիրյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]