Օլիմպիական մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատկեր:Medaile Atlanta+Sydney 01.jpg
Դիզայնի տարբերակ Trionfo օգտագործվել է Սիդնեյի Ամառային օլիմպիական խաղերում 2000 մեդալի արտաքին տեսքի համար (երեսի): Դիզայնի Trionfo տարբերակները օգտագործվել է 1928 - 2000 թթ..[1]

Օլիմպիական մեդալ (անգլ.՝ Olympic medal; հուն․՝ Ολυμπιακό μετάλλιο), Օլիմպիական խաղերի մրցույթների ժամանակ պատվո մեդալ՝ անձնական կամ թիմային մարզական ձեռքբերումների համար, ինչպես նաև համարվում է զարդարանք, գործածվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից որպես Օլիմպիական շարժման գաղափար ամբողջ աշխարհում։

Օլիմպիական մեդալն ունի որոշակի աստիճանավորում.

Բայց երբեմն այդ կարգը չէր պահպանվել, ինչպես I օլիմպիական խաղերում։ Ոսկե, արծաթե և բրոնզե մրցանակները միասին կոչվում են օլիմպիական մեդալների հավաքածու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ օլիմպիական խաղերի ժամանակ պարգևը մեդալը չէր, այն ստեղծվել է ավելի ուշ։ Հնում մրցանակաբաշխությունը կարող էր լինել ինչ-որ բան. Հերակլեսը պարգևատրում էր ձիթապտղի վայրի ծաղկեպսակով, հետագայում Անտիկ օլիմպիական խաղերում՝ հելլենական ազգային խաղերում խաղարկվում էին տարբեր մրցանակներ։ Էնդիմիոն թագավորը տվեց իր թագավորությունը հաղթանակի համար, չնայած մասնակիցների մեջ էին նաև իր որդիները։ Հաղթողն ստացավ մեծ գումար՝ ոսկյա մետաղադրամ, փառք և տարբեր արժեքներ։ 293֊ին Հին Հունաստանի Օլիմպիադայի հաղթանակները եղել են բազմաթիվ մրցանակներ, պարգևատրվել են մոտավորապես 330 մասնակիցներ, բայց ոչ մի մեդալ չի ձուլվել և ոչ ոք չի պարգևատրվել մեդալով։ Առաջին անգամ որոշում է կայացվել ավանդական Առաջին Օլիմպիական կոնգրեսում 1894 թվականին Օլիմպիական խաղերի հաղթողներին պարգևատրել մեդալներով, երկու տարի հետո կայացած I Օլիմպիական խաղում, որն անցկացվել է Հունաստանում՝ Աթենք քաղաքում։ Բոլոր հիմնական կանոնները, պարգևները և սկզբունքները ամրագրված է Օլիմպիական շարժման հիմնական հավաքածուի կանոնադրությունում՝ Օլիմպիական խարտիայում։ Հիմնական սկզբունքը նկարագրված է Օլիմպիական խարտիայիում, այն է մեդալների հանձնումը հաղթողներին՝ կախված գրաված տեղից. գրավելով առաջին և երկրորդ տեղերը՝ մարզիկները պարգևատրվել են 925-ի նմուշի արծաթյա մեդալներով, իսկ հաղթողի մեդալը պետք է պատված լիներ վեց գրամ մաքուր ոսկուց։ Մեդալի տրամագիծը մոտ 60 մմ է, հաստությունը՝ 3մմ։ Իսկ 3-րդ տեղի համար մարզիկները պարգևատրվել են բրոնզե մեդալներով։ Ստեղծված չափերը տարիների ընթացքում փոխվել է։ Փոխվել է նաև ձևը, սովորական կլոր ձևը փոխվել է 1900 թվականին II Օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ ձմեռային III Օլիմպիական խաղերի ժամանակ 1932 թվականին ընտրվել է ռելիեֆի ձևը։ Մինչև 1960 թվականը մեդալները պատրաստվում էին առանց կապերի և տրվում էր ուղիղ հաղթողների ձեռքը։ 1960 թվականի խաղերին Հռոմում կազմակերպիչները առաջին անգամ պատրաստեցին բարակ բրոնզե շղթա ձիթենու ճյուղի ձևով, որպեսզի մեդալները կարողանային կախել մարզիկների պարանոցից։ Այդ գաղափարը դուր է եկել կազմակերպիչներին, և մինչ այժմ օլիմպիական մեդալները ամրացվում են շղթայով կամ ժապավենով։[2]

Առավել առանձնանում է ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ձուլման ձևը. 1972 թվականի ձմեռային XIX Օլիմպիական խաղերի 2002 թվականին, իսկ 1998 թվականին XVIII խաղերի ժամանակ արտադրվեցին մեդալներ, նեղ անցքը վերևից՝ ժապավենն այդ անցքի մեջ մտցնելու համար։ Այս գաղափարը կիրառվել է ավելի ուշ գրեթե բոլոր օլիմպիական մեդալների համար։

Ամառային[խմբագրել | խմբագրել կոդը]

I Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ

I Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականի ապրիլին անցկացվել են ամառային I Օլիմպիական խաղերը Աթենքում, որտեղ խաղարկվել է 43 կոմպլեկտ մեդալներ 9 մարզաձևերից։ Խաղի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ ոսկյա մեդալով պարգևատրում չի եղել[3]․ մրցումներում առաջին տեղ գրաված մարզիկին պարգևատրում էին արծաթե մեդալով, որը ոսկեջրած էր։ Երկրորդ տեղ գրաված մարզիկը պարգևատրվում էր բրոնզե մեդալով, երրորդ տեղի մրցանակը հաստատվել է ավելի ուշ, Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումից հետո։

Մեդալի դիմային երեսին փորագրված Օլիմպիական Զևսի գլուխը՝ հայրը Աստվածների։ Նա սեղմում է աջ ձեռքով գլոբուսը, նրա կողքին կանգնած է հաղթանակի աստվածուհի Նիկան, որը գլխավերևում ձեռքերով պահում է մեծ ձիթենու ճյուղ։ Ձախից դասավորոված ուղղահայաց դեպի վեր հունարեն մակագրությամբ . Օլիմպիա (անգլ.՝ OLYMPIA; հուն․՝ Ολυμπία)։ Աջից ՝ նկարչի ազգանուն է Ժյուլ Շապլեն (անգլ.՝ J. C. Chaplain; հուն․՝ J. C. Shaplen

Հակառակ երեսին պատկերված է Ակրոպոլիսը։ Վերևում կիսաշրջանաձև գրված է հունարեն տպագիր տառերով. «Միջազգային Օլիմպիական խաղեր» (անգլ.՝ International Olympic Games; հուն․՝ Διεθνείς Ολυμπιακοί Αγώνες), իսկ ներքևում շարունակվում է երկու տողով «Աթենքում, 1896» (անգլ.՝ in Athens in 1896.; հուն․՝ στην Αθήνα, 1896

II Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրամ դրվագամեդալ, հակառակ երես

Նույն կերպ, ինչպես նախորդ խաղերը, Ամառային Օլիմպիական խաղերում 1900 թվականին մասնակիցների մեդալները բաշխվել են հետևյալ կերպ․ յուրաքանչյուր մարզաձևից առաջին երկու տեղերը գրավածներին պարգևատրել են։ Հաղթողները պարգևատրում էին արծաթե, իսկ երկրորդ տեղ գրաված մասնակցին՝ բրոնզե մեդալով ։

Հոբելյանի առիթով մրցանակները տարբեր է եղել իր ձևով՝ ամառային Օլիմպիականա խաղերի պատմության մեջ առաջին և վերջին անգամ պարգևները ունեցել է ուղղանկյունի ձև (կոչվում էր «դրվագամեդալ»)։ «Օլիմպիական խաղերի» արտահայտության մեջ դրվագամեդալի պարգևում, բացակայում է արձանի հուշամեդալը, որը կապված էր միաժամանակյա Օլիմպիական խաղերի անցկացման և Միջազգային ցուցահանդեսի հետ, որը անցկացվում էր Փարիզում։ Պատկերում պարգևատրման դրվագամեդալը և հուշամեդալը տարբերվում են, բայց նրանք պատրաստված են եղել նույն մետաղից, հիմնականում բրոնզից, ընդ որում դրվագամեդալը պատված էր արծաթով, և դա կարելի էր ընդունել որպես արծաթ։ Պատկերված նկարիչը հուշամեդալին պարզվել է՝ ֆրանսիացի Ժյուլ Շապլեն է, ով ստեղծել էր I Օլիմպիադայի՝ Աթենքի օլիմպիական պարգևները։ Մեդալի դիմային երեսին թևավոր հաղթանակի աստվածուհին է, սավառնում է օդում և տանում է հաղթողին։ Նրա աջ ձեռքին պսակ և արմավենու ճյուղ է։ Հաղթողը պահում է վառվող ջահ։ Գրությունը ֆրանսերեն է.«Exposition Universelle Internationale Paris 1900» ,Համաշխարհային ցուցահանդես Փարիզ 1900 (անգլ.՝ The international World's fair. Paris. 1900; ֆր.՝ L'Exposition universelle internationale. Paris. 1900)։ Ներքևի մասում, Փարիզի ֆոնի վրա համայնապատկերի մակագրություն է դաջված. Exercices Physiques Et Sports (Ֆիզիկական վարժություններ և սպորտ)։

III Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթե մեդալվազք 800 մետրի համար

Այս խաղերից սկսեցին պարգևատրել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով՝ երեք հաղթողների, ի տարբերություն նախորդ երկու օլիմպիական խաղերի։ Սակայն, ճիշտ այնպես, ինչպես 1900 թվականին, Օլիմպիական խաղերը համընկել էին Միջազգային ցուցահանդեսի հետ, որը անցկացվում էր Սենթ Լուիսում, Միսսուրի նահանգում (ԱՄՆ)։ ԱՄՆ-ի կառավարությունը թողարկել էր մոտ 500 ոսկե, 500 արծաթե օլիմպիական պարգև և ավելի քան 1500 հուշամեդալներ։

Մեդալի դիմերեսի կենտրոնում ամբողջ հասակով պատկերված է Խաղերի հաղթողը, աջ ձեռքին պահած պսակ, որի համար տարբեր մարզիկներ մրցում են հաղթանակի համար, Ակրոպոլիսի ֆոնի վրա։ Վերևում կիսաշրջանձև գրված է. «Olympiad» (Օլիմպիադա), փոքր-ինչ ցածր հորիզոնական «1904»։ Մեդալի հակառակ երեսին ամբողջ հասակով պատկերված է հաղթանակի աստվածուհին՝ հաղթողի պսակը և արմավենու ճյուղը ձեռքին, կանգնած երկրագնդի վրա, նա թեքվել է աջ կողմ, իսկ ձախից՝ Օլիմպիական Զևսի կիսանդրին է։ Վերևում գրված է. «Universal Exposition» (Համաշխարհային ցուցահանդես)։ Ներքևում. «St. Louis, U. S. A.» (Սենթ Լուիս, ԱՄՆ)։ Աստվածուհուց աջ դափնու պսակն է, իսկ կենտրոնում փորագրված է մարզաձև անունը, մեդալը, որը նախատեսված է հաղթանակի համար։ Ութանկյուն ձև ունեցող հուշամեդալի դիմերեսին, որի վրա պատկերված է երեք գերբ՝ քաղաք, նահանգ և ԱՄՆ-ն․ այն զարդարված է տերևներով և «1803» տարեթվով (տարեթիվը խորհրդանշում է Լուիզիանայի միացումն Ամերիկայի Միացյան Նահագներին, այդ իրադարձության հարյուրամյակի կապակցությամբ, և այն նվիրված էր համաշխարհային տոնավաճառին` Սենթ Լուիս)։ Մեդալի տեքստը. «Universal Exposition Commemorating The Olympic Games 1904, Physical Culture Department» (Համաշխարհային ցուցահանդես։ Ի պատիվ Օլիմպիական խաղերի, 1904։ Ֆիզիկական կուլտուրայի դեպարտամենտ)։ Այն փորագրված է Կազմկոմիտեի ստորագրությամբ խաղերի նախապատրաստման համար։ Իսկ հակառակ երեսին՝ օլիմպիական չեմպիոնի կազմվածքով մարզիկն է՝ ծագող արևի ֆոնին ձիթենու ճյուղով։ Մակագրությունը հետևյալն է․ «Olympic Games St. Louis USA 1904» (Օլիմպիական խաղեր, Սենթ Լուիս, ԱՄՆ, 1904)։

IV Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խաղերի մեդալի պատմությունը տարբերվում է իր յուրօրինակությամբ և յուրահատկությամբ, սովորություն է դարձել կտրուկ փոխել դիզայնը, մետաղի կառուցվածքը և պարգևի չափը։ Այս սովորությունը չմերժեց Լոնդոնը։ էսքիզի հեղինակը Բերտրամ Մակկենան համագործակցել է Բրիտանական օլիմպիական խորհրդի հետ և որոշել են մեդալը պատրաստել շատ փոքր՝ 33 մմ տրամագծով։ Մեդալների վերջնական էսքիզները տրվել է Արքայական Ակադեմիային հաստատման համար։

Խախտելով Օլիմպիական խարտիայի կանոնները, փոխվել է ոչ միայն չափերը, նաև մետաղների կազմը, հատկապես ոսկու տոկոսային մասը, մրցանակային առաջին տեղի մեդալների համար։ Որոշում կայացվեց երանգ տալ մաքուր 583 որակի ոսկուց, ոչ թե ոսկեզօծ, ինչպես եղել է բոլոր նախորդ խաղերում։ Հատկապես այն կապված է չափերի փոքրացման հետ, այսպիսով այն նման էր մեծ հոբելյանական մետաղադրամի։

Մեդալի դիամերեսին պատկերված է ամբողջ հասակով մերկ աթլետը՝ հաղթողը, և երկու երեսին էլ կիասմերկ կանացի կազմվածքով պատկերներ, աթլետի գլխին դնելով պսակ։ Ներքևում հետևյալ մակագրություն է. «Olympic Games London 1908» (Օլիմպիական խաղեր, Լոնդոն, 1908)։ Հակառակ երեսին պատկերված է սուրբ Գեորգիյա Պոբեդոնոսեցը ձիու վրա, հաղթանակած վիշաին, իսկ նրանց հաղթանակի աստվածուհին՝ արմավենու ճյուղը աջ ձեռքին։ Աջից հետին ֆոնի վրա մեծ կաղնու ծառ է։ Մեդալի եզրին փորագրված մարզաձևի անունը, հաղթանակի համար, որի համար այն ​​նախատեսված է եղել։

V Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միևնույն ժամանակ Օլիմպիական խաղերի քաղաքի ընտրություն էր Ստոկհոլմում, իսկ Շվեդիայում որոշվում էր կազմակերպել մրցույթ լավագույն մեդալի էսիքզների համար։ Կազմկոմիտեն որոշել էր տարածել մրցանակներ հետևյալ հերթականությամբ. անհատական մրցույթում հաղթողները կստանան ոսկե մեդալ, թիմային հաղթղ մասնակիցները՝ ոսկեզօծ արծաթե մեդալ, իսկ երկրորդ և երրորդ տեղերը՝ արծաթե և բրոնզե մեդալներ։ Բնորոշ առանձնահատկությունն այն է, որ պարգևատրման մեդալը մնացել էր նույնը, ինչպիսին Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ էր, 1908 թվականին։ Հուշամեդալի և մեդալի էսքիզը պատրաստվել է շվեդ քանդակագործ Էրիկ Լինդբերգը։


XXIX Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

XXIX Օլիմպիական խաղերի մեդալի դիմային երես,առանց ժապավենի


2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերը, որ անցկացվում էր Պեկինում, խաղարկվել է 958 պարգև 28 մարզաձևերից։ 202 երկրներից 87-ը ստացել են մեդալներ, իսկ մնացածը մեկնեցին տուն առանց պարգևների։ Ընդամենը 11099 մարզիկներ են մասնակցել։

Ըստ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագծի ընտրությամբ, Վան Իպէնը մեդալների դիզային հեղինակն է, ում մտահղացումն է, որ Պեկինի Օլիմպիական խաղերի յուրաքանչյուր մեդալի հակառակ երեսին փորագրված է 2008 թվականի խորհրդանիշը և Օլիմպիական օղակները, իսկ դիմային երեսին պատկերված է հաղթանակի աստվածուհին, որի ֆոնի վրա պատկերված է հունական Պանատինաիկոսի մարզադաշտը, որը վերակառուցվել է նորագույն պատմության 1896 թվականին առաջին խաղերի համար։


Մեդալների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալների պատրաստման համար նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

    • ՄՕԿ-ը տալիս է հետևյալ հանձնարարությունը (և հաստատում է վերջնական դիզայնը)։
    • Առաջին տեղ (ոսկե մեդալ). պատրաստված արծաթից ոչ պակաս քան 925 նմուշի, ոսկե պատած 6 գրամ ոսկով։
    • Երկրորդ տեղ (արծաթե մեդալ). 925 նմուշի արծաթ։[4]
    • Երրորդ տեղ(բրոնզե մեդալ). մեծ մասը պղինձը անագով և ցինկով; մետաղի գնիը մոտ $3 in 2010.[5]

Ամառային օլիմպիական խաղերի մեդալների դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկություններ ամառային Օլիմպիական խաղերի բոլոր մեդալների մասին ։[6][7]

Խաղեր Երկիր, խաղեր իրականացնող Տեղեկություն Դիզայներ(ը) Պատրաստող Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Քաշ
(գր)
1896 Աթենք, Հունաստան Դիմային երես։ Զևսը բռնել է Հիկային
Հակառակ երեսին։Ակրոպսլիս
Շապլեն, ԺյուլԿլեմենտԺյուլԿլեմենտ Շապլեն Փարիզի դրամահատարան 48 3.8 047
1900 Փարիզ, Ֆրանսիա Դիմային երես. Թևավոր աստվածուհին պահել է դափնու ճյուղը, Փարիզը ետին պլանում է
Հակառակ երեսին. Հաղթանակած ատլետը բռնել է դափնու ճյուղեր; Ակրոպոլիսը ետին պլանում է
Ծանոթագրություն. Միակ Օլիմպիական մեդալն է կլոր ձևի
Ֆրեդերիկ Վերնոն Փարիզի դրամահատարան 59 x 41 3.2 053
1904 Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ Դիմային երես. Նիկան պահել է դափնու պասակ և արմավենու տերևը
Հակառակ երեսին. Ատլետը պահել է դափնու պսակը, հետին պլան Հունաստանի տաճարն է
Dieges & Clust Dieges & Clust 37.8 3.5 021
1908 Լոնդոն, Միացյալ Թագավորություն Դիմային երես. Ատլետը ստանում է դափնու պսակ երկու կանացից
Հակառակ երեսին. Սուրբ Գևորգը հեծած ձիուն
Եզր. «Vaughton», սպորտային մրցումների անվանումը և հաղթողի անունը
Բերտման Մակեննալ Vaughton & Sons 33 4.4 021
1912 Ստոկհոլմ, Շվեդիա Դիմային երես. Ատլետը ստանում է դափնու պսակ երկու կանացից
Հակառակ երեսին. Գերալդը բացում է խաղը,Պերա Հենրիկ Լինգի արձանը նրա ետևում
Բերտման Մակեննալ (Դիմային երես)
Էրիկ Լինդբերգ(Հակառակ երես)
C.C. Sporrong & Co 33.4 1.5 024
1920 Անտվերպեն, Բելգիա Դիմային երես. Ատլետը պահել է դափնու պասակ և արմավենու տերև
Հակառակ երեսին. Սիլվիուսա Բրաբոի արձանը
Եզր. Անուն, սպորտային մրցումների անվանում,թիմ, «Անտվերպե» և տարեթիվ
Ժոզե Դյուպոն Coosmans 59 4.4 079
1924 Փարիզ, Ֆրանսիա Դիմային երես. Մեկ մարզիկ աջակցում է մյուսին
Հակառակ երեսին. Տավիղ և տարբեր սպորտային սարքավորումների
Անդրե Ռիվո Փարիզի դրամահատարան 55 4.8 079
1928 Ամստերդամ, Նիդերլանդներ Դիզայն։ Trionfo
Ծանոթագրություն. Դիմային երեսի դիզայնը, մնացել է մինչև 2004, իսկ հակառակ երեսը մնացել է մինչև 1972-ը
Ջուզեպպե Կասսիոլի Դանիական պետական դրամահատարան 55 3 066
1932 Լոս Անջելես, ԱՄՆ Design։ Trionfo Ջուզեպպե Կասսիոլի Whitehead & Hoag 55.3 5.7 096
1936 Բեռլին, Գերմանիա Design։ Trionfo
«B.H MAYER PFORZHEIM 990»
Ջուզեպպե Կասսիոլի B.H. Mayer 55 5 071
1948 Լոնդոն, Միացյալ Թագավորություն Design։ Trionfo Ջուզեպպ Կասսիոլի John Pinches 51.4 5.1 060
1952 Հելսինկի, Ֆինլանդիա Design։ Trionfo
Edge։ 916 M / Y6 (Factory Stamp)
Ջուզեպպե Կասսիոլի Kultakeskus Oy 51 4.8 046.5
1956 Մելբուրն, Ավստրալիա Design։ Trionfo Ջուզեպպե Կասսիոլի K.G. Luke 51 4.8 068
1960 Հռոմ, Իտալիա Design։ Trionfo
Շրջապատված.Բրոնզե դափնու պսակ և շղթա դափնու տերևներով
Ջուզեպպե Կասսիոլի Artistice Fiorentini 68 6.5 211
1964 Տոկիո, Ճապոնիա Design։ Trionfo Ջուզեպպե Կասսիոլի և sortname|Տոշիկակա Կոշիբա Ճապոնական դրամահատարան 60 7.5 062
1968 Մեխիկո,Մեքսիկա Design։ Trionfo Ջուզեպպե Կասսիոլի 60 6 130
1972 Մյունխեն, Գերմանիա Դիմային երես. Trionfo
Հակառակ երեսին. Կաստոր և Պոլուքս, Զևսի և Լեդայի երկվորյակ երեխաները
Եղր. Հաղթողի անունը և կարգապահությունը
Ջուզեպպե Կասսիոլի (Դիմային երես)
sortname|Գյորխարդ Մարքս (Հակառակ երես)
Բավարիայի դրամահատարան 66 6.5 102
1976 Մոնրեալ, Կանադա Դիմային երես. Trionfo
Հակառակ երես. Ոճավորված դափնու պսակ և Մոնրեալի խաղեր լոգոն
Եզրին. Կարգապահական անունը
Ջուզեպպե Կասսիոլի (Դիմային երես) Կանադայի Թագավորական դրամահատարան 60 5.8 154
1980 Մոսկվա, ՍՍՀՄ Դիմային երես. Trionfo
Հակառակ երես. Ոճավորված օլիմպիական կրակ և Մոսկվայի խաղեր լոգոն
Ջուզեպպե Կասսիոլի (Դիմային երես)
sortname| Իլյա Պոստոլ (Հակառակ երես)
Մոսկվայի դրամահատարան 60 6.8 125
1984 Լոս Անջելես, ԱՄՆ Դիմային երես. Trionfo
Հակառակ երես. Օլիմպիական չեմպիոն ամբոխը տանում է ձեռքերին
Ծանոթագրություն. Հակառակ կողմը՝ վերադարձվում է Կասսիլոյի դիզայնը
Ջուզեպպե Կասսիոլի Jostens, Inc 60 7.9 141
1988 Սեուլ, Հարավային Կորեա Դիմային երես. Trionfo
Հակառակ երես. Աղավնու ուրվապատկեր դափնում ճյուղը և Սեուլի խաղերի լոգոն
Ջուզեպպե Կասսիոլի (Դիմային երես.) Korea Minting and Security Printing Corporation 60 7 152
1992 Բարսելոնա, Իսպանիա Դիմային երես. Նոր մեկնաբանության Trionfo
Հակառակ երես. Բարսելոնայի խաղերի լոգո
Խավիեր Կորբերո Թագավորական դրամահատարան (Իսպանիա) 70 9.8 231
1996 Ատլանտա, ԱՄՆ Դիմային երես. Նոր մեկնաբանությամբTrionfo
Հակառակ երես. Ոճավորված ձիթենու ճյուղով, է Ատլանտայում խաղեր լոգոն և « Օլիմպիական խաղերի հարյուրամյակը»
Եզր. «Ատլանտայի
 Օլիմպիական խաղերի կոմիտե»
Malcolm Grear Designers Reed & Barton 70 5 181
2000 Սիդնեյ, Ավստրալիա Դիմային երես. Նոր մեկնաբանությամբTrionfo
Հակառակ երես.Սիդնեյի օպերայի թատրոն, Օլիմպիական կրակ ևօլիմպիական օղակներ
Եզր.։ Մրցույթի անվանումը
Վոժցիեչ պիետրանիկ Ավստրալիայի արքայական դրամահատարան 68 5 180
2004 Աթենք,Հունաստան Դիմային երես. Նիկա՝ հետին պլանում Պանատինաիկոսի մարզադաշտն է
Հակառակ երես.Օլիմպիական կրակ, Պինդարովոյ Օլիմպիական բանաստեղծության գովերգ և Աթենքի խաղերի լոգոն
Ելենա Վոտցի 60 5 135
2008 Պեկին, Չինաստան Դիմային երես. Նիկա՝ հետին պլանում Պանատինաիկոսի մարզադաշտն է
Հակառակ երես. նեֆրիտե շրջան Պեկինի խաղերի լոգոն ,կենտրոնում մրցման անվանումը
Հաո Յոնգ[8] China Banknote Printing and Minting Corporation 70 6 200
2012 Լոնդոն , Միացյալ Թագավորություն Դիմային երես.Նիկա՝ հետին պլանում Պանատինաիկոսի մարզադաշտն է
Հակառակ երես. Թեմզա գետը և Լոնդոնյան խաղերի լոգոն, հետին պլանում անկյունային գծերի ֆոնին
Դէվիդ Վատկինս (դիզայներ) Թագավորական դրամահատարան 85 7 375-400

Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկություններ ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր մեդալների մասին.[9][10]

Խաղեր Երկիր, խաղեր իրականացնող Տեղեկություններ Դիզայներ(ը) Պատրաստող Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Քաշ
(գր)
1924 Շամոնի, Ֆրանսիա Դիմային երես. Դահուկորդը բռնել է չմուշկ և դահուկներ,ինչպես նաև դիզայների անունը
Հակառակ երես. Գրավոր տեղեկություն խաղերի մասին
Բերնարդ, ՌաուլՌաուլ Բերնարդ Փարիզի դրամահատարան 055 04 075
1928 Սանկտ Մորից, Շվեյցարիա Դիմային երես. Չմշկող շրջապատված փաթիլներով
Հակառակ երես. Ձիթենու ճյուղեր և տեղեկություններ այն մասին, որ երկրում է անցկացվել խաղերըО
Արնոլդ Հուներվադել Huguenin Frères 050.4 03 051
1932 Լեյկ Պլեսիդ, Նյու Յորք, ԱՄՆ Դիմային երես. Նիկա` Ադիրոնդակ Լեռները հետին պլանում
Հակառակ երես. Դափնու տերևները, և տեղեկություն այն մասին, որ երկրում է անցկացվել խաղերը
Ձև։Կլոր, բայց անհավասար եզրերով
Robbins Company 055 03 051
1936 Գարմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա Դիմային երես։ Նիկան ձիավարության կառքին, լծված ձիերով,
Հակառակ երես. Մեծ Օլիմպիական օղակներ
sortname Ռիխարդ Կլեյն (նկարիչ) Deschler & Sohn 100 04 324
1948 Սանկտ Մորից, Շվեյցարիա Դիմային երես. Օլիմպիական ջահը ձյան փաթիլներով, հետին ֆոնին և Օլիմպիական կարգախոսը Citius, Altius, Fortius
Հակառակ երես. Ձյան փաթիլներ և տեղեկություններ խաղերի անցկացման երկրի մասին
Պոլ- Անդրե Դրոզ Huguenin Frères 060.2 03.8 103
1952 Օսլո, Նորվեգիա Դիմային երես. Օլիմպիական ջահը և Օլիմպիական կարգախոսը Citius, Altius, Fortius
Հակառակ երես. Օսլո քաղաքի Ռատուշի Пиктограмма? երեք ձյան փաթիլներով և տեղեկություններ խաղերի անցկացման երկրի մասին
Վասոս Ֆալիրեուս and sortname|Կնուտ Իվան Th. Marthinsen 070 03 137.5
1956 Կորտինա դ’Ամպեցո,Իտալիա Դիմային երես.«Իդեալական կին» և տեղեկություններ խաղերի անցկացման երկրի մասին
Հակառակ երես.Մեծ ձյունե փաթիլ Պոմագագնոնի լեռան կատարին, հետին պլանում, Օլիմպիական կարգախոսը՝ Citius, Altius, Fortius, և հետագա տեղեկություններ խաղերի անցկացման երկրի մասին
Կոստանտտինո Աֆֆե Lorioli Bros. 060.2 03 120.5
1960 Սկվո Վէլլի,Կալիֆոռնիա, ԱՄՆ Դիմային երես.Տղամարդու և կանացի գլուխներ և տեղեկություններ խաղերի անցկացման երկրի մասին, դասավորված շրջանձև
Հակառակ երես. Մեծ Օլիմպիական օղակներ, Օլիմպիական կարգախոսը՝ Citius, Altius, Fortius, և մարզաձևի անվանումը
Գերֆֆ Ջոնս Herff Jones Company 055.3 04.3 095
1964 Ինսբրուք,Ավստրիա Դիմային երես. Տորլաուֆի լեռները, «Ինսբրուկ 1964», և «Տորլաուֆ»
Հակառակ երես. Օլիմպիական օղակները Ինսբրուկի գերբի վերևում և տեղեկություններ խաղերի անցկացման երկրի մասին ,և մարզաձևի անվանումը
Մարատ Կոուֆալ (Դիմային երես)
sortname|Արտուր Զեգլեր (Հակառակ երես)
Ավստրիայի դրամահատարան 072 04 110
1968 Գրենոբլ, Ֆրանսիա Դիմային երես. Երեք փաթիլներ և գերբ՝ Գրենոբլյաի կարմիր վարդ,տեղեկություններ խաղերի անցկացման երկրի մասին, դասավորված շրջանձև
Հակառակ երես. Ոճավորված պատկերներ յուրաքանչյուր դիսցիպլինայի
Ռոջեր Էկսկոֆոն Փարիզի դրամահատարան 061 03.3 124
1972 Սապորո, Ճապոնիա Դիմային երես. Ձյան վրա գծերի պատկեր
Հակառակ երես. Ձյան փաթիլ, Արև և Օլիմպիական օղակներ
Ձև. Քառակուսի` կլորավուն ալիքաձև դեմքեր
Յագի Կազումի ( Դիմային երես)
sortname Իկկո|Տանակա (Հակառակ երես)
Ֆինասների նախարարության դրամահատարանի մասնաճյուղ 057.3 x 61.3 05 130
1976 Ինսբրուք, Ավստրիա Դիմային երես.Օլիմպիական օղակները Ինսբրուկի գերբի վերևում և տեղեկություններ խաղերի անցկացման երկրի մասին, դասավորված շրջանաձև
Հակառակ երես. Ալպեր, Բերգիսել, և Օլիմպիական կրակ
Մարտա Կաուֆալ (Դիմային երես)
sortname|Արտուր Զագլեր (Հակառակ երես)
Austrian Mint 070 05.4 164
1980 Լեյկ Պլէսիդ, Նյու Յորք, ԱՄՆ Դիմային երես. Օլիմպիական ջահը, որն պահել է Ադիրոնդակ լեռան դիմաց
Հակառակ երես. Կոն և Լեյկ Պլեսիդի լոգոն
Tiffany & Co. Medallic Art Company 081 06.1 205
1984 Սարաևո,Հարավսլավիա Դիմային երես. Լոգոն միջոցառումների և տեղեկատվություն այն մասին, որ երկրում անցկացվում խաղերը, դասավորված շրջանաձև
Հակառակ երես. Մարզիկի գլուխ, պսակավորված դափնու պսակով
Ձև. Կլոր, սակայն այն դասավորված է կլորացված ուղղանկյունում
Նեբոյշա Միտրիչ Zlatara Majdanpek and Zavod za izradu novčanica 71.1 x 65.1 03.1 164
1988 Կալգարի, Կանադա Դիմային երես. Լոգոն միջոցառումների և տեղեկատվություն այն մասին, որ երկրում անցկացվում խաղերը, դասավորված շրջանաձև
Հակառակ երես. Երկու հոգի,մեկը դափնում պսակով, իսկ մյուսը հնդկական գլխի զարդարանքով, փետուրների փոխարեն զանազան ձմեռային մարզական սարքավորումներ
Ֆրիդրիխ Պիտեր Jostens 069 05 193
1992 Ալբերվիլ, Ֆրանսիա Դիմային երես. Ապակու մեջ տեղադրված մետաղ Օլիմպիական օղակների պատկերով լեռների դիմաց
Հակառակ երես. Ապակյա մի փոքրիկ մաս հակառակ երեսին
Ռենե Լալիկ ՌենեԼալիկ 092 09.1 169
1994 Լիլլեխամմեր, Նորվեգիա Սպարագմիտ , մասամբ ծածկված ոսկով։ Մի կողմում `Օլիմպիական օղակներն է և տեղեկատվություն այն մասին, որ երկրում անցկացվում խաղերը, մյուս կողմում՝ կարգապահությունը, ըստ որի նվաճել է մեդալ և խաղերի լոգոն Ինգերտ Հանեվոլդ Th. Marthinsen 080 08.5 131
1998 Նագանո, Ճապոնիա Դիմային երես. Մասնակի ջնարակապատած, ցույց է տալիս խաղերի խորհրդանիշը
Հակառակ երես. Հիմնականում ջնարակապատած, այն պարունակում է խաղերի խորհրդանիշը Սինսյու լեռան վրա
Տակէսի Իտո Kiso Kurashi Craft Center 080 08 261
2002 Սոլթ Լեյք Սիթի , ԱՄՆ Դիմային երես.Մարզիկը,որը տանում է Օլիմպիական ջահը, դուրս է գալիս կրակից
Հակառակ երես. Նիկան բռնել է հաղթական տերևը, շրջապատված խաղերի մասին տեղեկատվությամբ
Ձև.Անհավասար շրջան,Յուտայի գետի քարերի նման
Սկոտտ Գիվեն, Axiom Design O.C. Tanner 085 10 567
2006 Թուրին, Իտալիա Դիմային երես. Արտահայտչական խաղերի տարրեր
Հակառակ երես. Որոշակի պատկերներ կարգապահության մասին
Ձև. Կլորավուն, խորհրդանշելով բացվածք
Դարիո Կվատրինի Ottaviani 107 10 469
2010 Վանկուվեր (քաղաք), Կանադա Դիմային երես. Անհատականության մեծ նկարի մասն է Առաջին Ազգերի (կետադելֆին կամ ագռավ), որը յուրաքանչյուր մեդալը դարձնում է եզակի
Հակառակ երես. Խաղերի խորհրդանիը և տեղեկություններ իրադարձության մասին
Ձև: Կլորավուն, բայց ալիքավոր,որը այն դարձնում է հարթ
Կորրին Խանտ և sortname|Օմեր Արբել Կանադայի Թագավորական դրամահատարան 100 06 500-576
2014 Սոչի, Ռուսաստան Դիմային երես. փորագրված Օլիմպիական օղակներ
Հակառակ երես. մարզաձևի անվանումը, և 2014 թվականի Սոչիի խաղերի խորհրդանիշը
Ձև: Կլորավուն, մեդալի կենտրոնում ներդիր , պատրաստված բարձր որակի կիսակարբոնատից, բյուրեղների տեսքով խորհրդանշող ձմեռ:

Փորագրման միջոցով մրցանակները նշված է Խաղեր «լաթակտոր վերմակով», Ռուսաստանի ժողովուրդների ազգայնին նախշերի խճանկարով: Պաշտոնապես Խաղերի անվանումը տեղադրված ռուսերեն,անգլերեն և ֆրանսերեն լեզուներով եզրին:

էսքիզ —Լեո Բուրնետտ, տեխնիկական դիզայներ ՝ Ադամաս Ադամաս 100 10 531,525,460

Օլիմպիական մեդալներ և ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիակական ֆիլատելիան ծնվել է ժամանակակից Օլիմպիական խաղերի հետ: Առաջին մարկան նվիրված է եղել Օլիմպիական խաղերին, շրջանառության մեջ է դրվել փոստի միջոցով Խաղերի բացման օրը, ավելի շուտ, քան երկրորդ օրը, քանի որ որոշ հեղինակների այդպես էին կարծում: Հունաստանը արտադրել է հնարավոր մի քանի տեսակի մարկաներ ՝ մեդալներ ամառային Օլիմպիական խաղերի պատկերով, ինչպես նաև այլ երկրներ, ինչպես, օրինակ ԽՍՀՄը,Գամբիան, Լաոսը, Կորեան, Հունգարիան շրջանառության մեջ են դրել քիչ քանակով մարկաներ մեդալի իլյուստրացիայով, Սիերա Լեոնեը թողարկել է իր մարկան գլխավոր մրցանակի տարրերով:

Ամեն անգամ, Խաղեր մասնակից երկրները ընկած ժամանակահատվածում, և երբեմն էլ տարբեր այլ պետություններ, պատրաստում են մարկաներ մեդալների պատկերով՝ ոսկի, արծաթ, բրոնզ: Քանակը ֆիքսված չէ: Չնայած որ, ամառային Օլիմպիական խաղերի դրվագամեդալը 1900 Փարիզի առավել անսովորն էր, մարկան պատրաստվել է մի քանի երկրներում և քիչ քանակությամբ, թեև մեդալները լավ համապատասխանում էին ձևին:

Մարկաների պատրաստման ավանդույթը, մրցանակը պատկերված Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ, բայց այն վերջնական հաստատում է ՄՕԿ-ը, պահպանվել է մինչ օրս:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. London 2012: Olympic medals timeline (Ստուգված է 3 Հոկտեմբերի 2016)
  2. Медали и… ножницы. // Советский спорт № 260 (11279), 11 ноября 1984, 4-я стр.
  3. Athens 1896 (անգլ.)
  4. Ultrafast Live Scrap Gold Calculator [USD] from Dendritics
  5. Rigel Celeste (2 May 2010)։ «How Much is a Gold Medal Really Worth?»։ Luxist։ Արխիվացված օրիգինալից-ից 21 May 2013-ին։ Վերցված է 14 August 2016 
  6. Olympic Summer Games Medals From Athens 1896 to Beijing 2008. International Olympic Committee. April 2010.
  7. Magnay, Jacquelin. London 2012 Olympics: medal designs unveiled. The Telegraph. 27 July 2011. Retrieved 11 September 2011.
  8. Xiao Yong. icograda. Retrieved 11 September 2011.
  9. London 2012: Olympic medals timeline, BBC News.
  10. Olympic Winter Games Medals from Chamonix 1924 to Vancouver 2010. International Olympic Committee. April 2011.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]