Օլիմպիական խարտիա
Օլիմպիական խարտիա, փաստաթուղթ, որում հիմնարար շարադրված է Օլիմպիզմի սկզբունքները, կանոնները, որը ընդունվել է ՄՕԿ-ի կողմից[1]:
Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խարտիան իրականացնում է երեք խնդիրներ.
- Փաստաթուղթ սահմանադրական բնույթի, որի իրականացնում է Օլիմպիզմի սկզբունքները և արժեքները.
- ՄՕԿ-ի կանոնադրություն.
- Կանոնակարգի պարտականության բաժանում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի, միջազգային ֆեդերացիաների, Ազգային օլիմպիական կոմիտեների և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի միջև:
Պրեամբուլա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից Օլիմպիզմի հայեցակարգը պատկանում է Պիեռ դը Կուբերտենին, որի նախաձեռնությամբ 1894 թվանաին հունիսին Փարիզում կայացավ Միջազգային ատլետիկական կոնգրեսը: 1894 թվականի հունիսի 23-ին ստեղծվեց Միջազգայի օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): Առաջին արդի Օլիմպիական խաղերի (Օլիմպիական Խաղեր) տոնակատարությունը կայացել է Աթենքում՝ Հունաստան, 1896 թվականին: 1914 թվականին Օլիմպիական կոնգրեսը Փարիզում հավանության է արժանացրել օլիմպիական դրոշը, նվիրված Պիեռ դը Կուբերտենին: Նրանում պատկերված է հինգ միահյուսված օղակներ, որը խորհրդանշում է հինգ մայրցամաքների միությունը և ամբողջ աշխարհի մարզիկներ հանդիպումը Օլիմպիական խաղերին: Առաջին ձմեռային Օլիմպիական խաղերը կայացել է Շամոնում (Փարիզ) 1924 թվականին:
Օլիմպիզմի հիմնարար սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլիմպիզմը ներկայացնում է իրենից կյանքի փիլիոսփայություն, վեհացնող և միացնող բարոյական արժեքի ամբողջություն մեկ մարմնում, ազատության և միտք: Միացնելով սպորտը մշակույթի և կրթության հետ, օլիմպիզմը ձգտում է ստեղծել առողջ ապրելակերպ, հիմնվելով ուրախության ջանքերի, դաստիարակության արժեքների լավ օրինակ և հիմնային հարգանք համընդհանուր բարոյագիտական սկզբունքին:
- Օլիմպիզմի նպատակը հանդիսանում է մարդու ձևավորման ներդաշնակ զարգացումն սպորտում, որպեսզի պահպանվեն մարդկային արժանապատվությունը և խթան հանդիասնա խաղաղ հասարակության պահպանմանը:
- Օլիմպիական շարժման գործունեությունը համաձայնեցված, կազմակերպված, մշտական և համապարփակ բնույթի է, և իրականացվում է բարձրագույն մարմնի՝ ՄՕԿ-ի ներքո, բոլոր կազմակերպությունների և անհատների օլիմպիզմի արժեքների ոգեշնչումով: Այդ գործողությունները տարածվել է հինգ մայրցամաքներում: Այն համախմբում է աշխարհի բոլոր մարզիկներին մարզական Օլիմպիական խաղերի տոնախմբությանը: Օլիմպիական շարժումը խորհրդանշում է միահյուսված հինգ օղակներ:
- Զբաղվել սպորտով՝ այն հանդիսանում է մարդու իրավունքը: Յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա զբաղվելու սպորտով առանց որևէ խտրականության, և ունենա Օլիմպիական ոգի, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում, բարեկամության ոգի, համերաշխություն և արդար խաղ: Կազմակերպությունները և սպորտի կազմակերպիչները պետք է վերահսկեն անկախ մարզական կազմակերպություններից:
- Մարզական կազմակերպությունների շրջանակներում Օլիմպիական շարժումն պետք է ունենա իրավունքներ ու պարտականություններ, ինքնավար կազմակերպություններին բնորոշ (կանոնների ստեղծում և վերահսկողություն, կազմակերպական կառուցվածք) սահմանում:
- Ներկա ժամանակ՝ Օլիմպիական խարտիան նախատեսում է իրականացնել իրավունքներ ու ազատությունները, այն պետք է ապահովի ցանկացած ձևի որևէ խտրականության բացակայություն, ռասայական, լեզվական, կրոնականության, քաղաքական բնույթի, մաշկի գույնի հայտանիշի, սեռի, սեռական կողմնորոշման, անձնական կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքի տիրապետման, ծննդից կամ այլ դրությունից:
- Օլիմպիական շարժումը պահանջում է պահպանել Օլիմպիական խարտիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեի ճանաչում:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խարտիայի պաշտոնական լեզուններն են ֆրանսերենը և անգլերենը: Օլիմպիական խարտիան (խմբագրված է 02 օգոստոսի 2015 թվականին) կազմված է 6 գլխից և 61 հոդվածներից:
Օլիմպիական խարտիայի գլուխներ.
- 1. Օլիմպիական շարժում
- 2. Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)
- 3. Միջազգային ֆեդերացիաներ (ՄՖ)
- 4. Ազգային օլիմպիական կոմիտեներ (ԱՕԿ)
- 5. Օլիմպիական խաղեր
- 6. Միջոցների և պատժամիջոցների, կարգապահական և վեճերի լուծում
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլիմպիական խարտիայի ամբողջական տեքստ Archived 2017-06-22 at the Wayback Machine.
- Օլիմպիական խարտիայի ամբողջական տեքստը ֆրանսերեն լեզվով (767 КБ PDF)
- Օլիմպիական խարտիայի ամբողջական տեքստը անգլերեն լեզվով (1954 КБ PDF)