Ասպարեզ (չափման միավոր)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ասպարեզ (այլ կիրառումներ)
Ասպարեզ (հուն․՝ στάδιον ), հին աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մոտ երկարության չափ, իրենից ներկայացնում է այն տարածությունը, որը մարդն անցնում է հանգիստ քայլքով այն ժամանակի ընթացքում, երբ արևը հատում է իր տրամագծին հավասար տարածություն (շուրջ 2 րոպե)։ Տարբեր ժամանակներում ու տարբեր ժողովուրդների մոտ ասպարեզի երկարությունը տարբերվում էր։ Ասպարեզը հավասար է 160 մետրի։ Հունաստանում ասպարեզը հավասար էր 240 քայլի՝ 177,6 մետր, Պտղոմեոսյան Եգիպտոսում և Հռոմում՝ 185 մետր էր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռաֆիկ Նահապետյան, Ազգագրական տեղեկություններ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» երկում, «Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 85-103. ISSN 0135-0536», 2013։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 571)։ |