Նինո Սալուկվաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինո Սալուկվաձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝վրաց.՝ ნინო სალუქვაძე
Մասնագիտացում՝սպորտային հրաձիգ
Երկիր՝ Վրաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 1, 1969(1969-02-01) (55 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ

Նինո Վախթանգի Սալուկվաձե (վրաց.՝ ნინო სალუქვაძე, փետրվարի 1, 1969(1969-02-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի մարզիկ (հրաձգություն ատրճանակից)։ 1988 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Սեուլում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Նինո Սալուկվաձեն չեմպիոն է դարձել հրաձգություն սպորտային ատրճանակից մարզաձևում, իսկ օդաճնշական ատրճանակից հրաձգության (10 մ) ժամանակ արժանացել է արծաթե մեդալի։ Միասնական թիմի կազմում Նինո Սալուկվաձեն մասնակցել է 1992 Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 5-րդ տեղը սպորտային ատրճանակից հրաձգությունում։

1993 թվականից հետո հանդես է եկել Վրաստանի հավաքականի կազմում։ 1996 թվականին Ատլանտայում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Նինո Սալուկվաձեն սպորտային ատրճանակից հրաձգությունում գրավել է 5-րդ, իսկ օդաճնշական ատրճանակից հրաձգությունում՝ 7-րդ տեղը։

Նինո Սալուկվաձեն մասնակցել է 2004 թվականին Աթենքում անցկացված Օլիմպիական խաղերին, սակայն մեդալ չի նվաճել (զբաղեցրել է 8-րդ տեղը)։ 2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Նինո Սալուկվաձեն օդաճնշական ատրճանակից հրաձգությունում արժանացել է բրոնզե մեդալի։ Պարգևատրման արարողության ժամանակ Նինո Սալուկվիձեն ու Ռուսաստանի ներկայացուցիչը՝ երկրորդ տեղն զբաղեցրած Նատալյա Պադերինան, գրկախառնվել են ու սեղմել միմյանց ձեռք։ Հարավային Օսիայում այդ ժամանակ տեղի ունեցող զինված բախման ֆոնին այդ դեպքը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեի կողմից մեկնաբանվել է որպես մարզական ոգու ու միասնության դրսևորում[1]։

Նինո Սալուկվաձեն աշխարհի չեմպիոն է դարձել 1989 թվականին։ 1990 և 1993 թվականներին նա հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1999 թվականին հաղթել է Աշխարհի գավաթի առաջնությունում։

Նինո Սալուկվաձեն Վրաստանի հրաձգային մարզաձևերի ֆեդերացիայի ու Վրաստանի Օլիմպիական ազգային կոմիտեի փոխնախագահն է։ Մարզվում է հոր՝ Վրաստանի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ Վախթանգ Սալուկվիձեի ղեկավարությամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինո Սալուկվիձեն ամուսնացած է ռեգբիստ Գոչա Մաչավարիանիի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ մեկ դուստր (Նինո) և մեկ որդի (Ցոթնե)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Рогге: восхитили дружеские объятия Падериной и Салуквадзе». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  2. Нино Салуквадзе намерена побить мировой рекорд среди мужчин по количеству участия в Олимпиадах

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]