Վերա Չասլավսկա
Վերա Չասլավսկա | |
---|---|
Չասլավսկան 1967 թվականին | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | Իգական |
Բնօրինակ անուն՝ | Věra Čáslavská |
Ազգություն՝ | ![]() |
Մասնագիտացում՝ | Սպորտային մարմնամարզություն |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1942 մայիսի 3 |
Ծննդավայր՝ | ![]() |
Մահվան ամսաթիվ՝ | օգոստոսի 30, 2016[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր՝ | Պրահա, Չեխիա[4][5][6] |
160 սմ | |
Քաշ՝ | 58 կգ |
Վերա Չասլավսկա (չեխ.՝ Věra Čáslavská, մայիսի 3, 1942[7][8][9][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][10][5][…] - օգոստոսի 30, 2016[1][2][3][…], Պրահա, Չեխիա[4][5][6]), չեխ սպորտային մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի յոթակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։
Մարզական կարիերայի ընթացքում արժանացել է շուրջ 22[11] միջազգային տիտղոսների՝ մինչ օրս համարվելով ամենատիտղոսավոր չեխ (և նախկին չեխոսլովակ) մարմնամարզուհին։
Մարզական հաջող կարիերայից զատ, հայտնի է եղել որպես Չեխոսլովակիայի ժողովրդավարական շարժման ջատագով և 1968 թվականին Խորհրդային Միության և Վարշավյան դաշինքով վերջինիս դաշնակից պետությունների կողմից Չեխոսլովակիա կատարած ներխուժմանը դեմ արտահայտվող անձնանցից մեկը։ 1968 թվականի Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերի ձողափայտային և ազատ վարժությունների մեդալների հանձման արարողությունների ժամանակ՝ Խորհրդային Միության օրհներգի հնչեցման ընթացքում Չասլավսկան իջեցնում էր գլուխը և նայում ներքև՝ այդ կերպ արտահայտելով բողոքը խորհրդային իշխանությունների դեմ։ Չնայած հայրենակիցների շրջանում ջերմ ընդունելության արժանանալուն, Չասլավսկան երկրում հաստատված նոր կարգերի պայմաններում ճանաչվում է պերսոնա նոն գրատա, տեղական մարմինների ճնշման պայմաններում վաղաժամ հեռանում մարզական կարիերայից, ինչպես նաև երկար տարիներ զրկված լինում ճանապարհորդելու, աշխատելու կամ սպորտային միջոցառումների մասնակցելու իրավունքից։
1980-ական թվականներին, երկրում կոմունիստական ռեժիմի թուլացումից (Թավշյա հեղափոխություն) և Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամների միջամտումից հետո, Չասլավսկայից հանվում են բոլոր արգելքները[12][13], որից անմիջապես հետո նա դառնում է նախագահ Վացլավ Հավելի օգնականը և «Չեխ-ճապոնական ասոցիացիայի» պատվավոր նախագահը։ Որոշ ժամանակով ստանձնել է նաև Չեխիայի օլիմպիական կոմիտեի նախագահը պաշտոնի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.rtbf.be/sport/jo/detail_deces-de-vera-caslavska-septuple-medaille-d-or?id=9392218
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.reuters.com/article/us-people-czech-caslavska-idUSKCN1160HY
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.sport.cz/ostatni/ostatni/clanek/806869-ve-veku-74-let-odesla-sportovni-legenda-vera-caslavska.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 10,0 10,1 Evidence zájmových osob StB
- ↑ «Ի՞նչ պատահեց Վերա Չասլավսկային»։ «Մարմնամարզության մեծերը»։ 1999։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-29-ին։ Վերցված է հունվարի 13, 2008
- ↑ Յանովսկի Մայքլ (ապրիլի 9, 1990)։ «Հեռացում անցյալից»։ «Նյու Յորք թայմս»
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-12-ին։ Վերցված է 2015-04-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վերա Չասլավսկա Վիքիպահեստում |
---|
- Էջը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում(չաշխատող հղում)(անգլ.)