Ֆիդիաս
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ֆիդիաս
հին հունարեն՝ Φειδίας | |
|---|---|
| Ծնվել է | մոտ մ. թ. ա. 500 |
| Ծննդավայր | Աթենք |
| Մահացել է | մոտ մ. թ. ա. 430 |
| Վախճանի վայրը | Հին Աթենք կամ Օլիմպիա բնակավայր, Ancient Olympia Municipality, Էլիդա, Արևմտյան Հունաստան, Հունաստան |
| Քաղաքացիություն | Հին Աթենք |
| Ուսուցիչ | Hegias of Athens? և Ageladas? |
| Ստեղծագործություն(ներ) | Զևսի արձանը Օլիմպիայում, Աթենաս Պրոմաքոսի արձան, Lemnian Athena?, Athena Parthenos?, Aphrodite Urania statue at Elis?[1], Athena statue at Elis?[2] և Statue of youth binding his head?[3] |
| Մասնագիտություն | քանդակագործ, ճարտարապետ և նկարիչ |
| Ծնողներ | հայր՝ Charmides? |
| Երեխաներ | Fidias the Younger? |
Ֆիդիաս (մոտ մ. թ. ա. 500, Աթենք - մոտ մ. թ. ա. 430, Հին Աթենք և Օլիմպիա բնակավայր, Ancient Olympia Municipality, Էլիդա, Արևմտյան Հունաստան, Հունաստան), հույն քանդակագործ, բարձր դասական արվեստի խոշորագույն վարպետ։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիդիասի մանկությունն ու պատանեկությունը համընկել են հույն-պարսկական պատերազմների տարիներին։ Ըստ Պլուտարքոսի՝ Աթենքում Ակրոպոլիսի վերականգնման ժամանակ Ֆիդիասը եղել է Աթենական պետության ղեկավարի՝ Պերիկլեսի խորհրդականն ու օգնականը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիդիասի ստեղծագործությունները հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից ու պատճենահանված օրինակներից։ Հանրահայտ են նրա կերտած Աթենաս Պրոմաքոսի բրոնզե հսկա արձանը (մ.թ.ա. մոտ 460 թվական)՝ տեղադրված Աթենքի Ակրոպոլիսում՝ ի հիշատակ պարսիկների դեմ հաղթանակի, քրիզոէլեֆանտային քանդակագործության եղանակով (ոսկու և փղոսկրի համադրություն) ստեղծած Զևսի (կանգնեցվել է Օլիմպիայում՝ Զևսի տաճարում. աշխարհի 7 հրաշալիքներից է) և Պարթենոնի տաճարի Աթենաս Պարթենոսի (մ.թ.ա. 438 թվական) մեծածավալ մարմարե արձանները։ Լավագույն գործերից են նաև «Վիրավոր ամազոնուհին» (Կապիտոլիումի թանգարան, Հռոմ), «Լեմնոսյան Աթենասը» (պատճենը Դրեզդենում է), որը կերտել է մ.թ.ա. 450–440 թթ.՝ Լեմնոս կղզում բնակվող աթենացիների համար։ Ճարտարապետության և քանդակագործության համադրության կատարյալ օրինակներից է Պարթենոնի տաճարը (մ.թ.ա. 438–432 թթ., մարմարակերտ նմուշները՝ Բրիտանական թանգարանում (Լոնդոն), Լուվրում (Փարիզ), Ակրոպոլիսի թանգարանում (Աթենք)), որն ավերվել է 1687 թվականին (վերականգնվել է մասնակիորեն)։ Ֆիդիասի ստեղծագործությունը համաշխարհային արվեստի բարձրագույն նվաճումներից է, նրա ստեղծած կերպարներում համադրված են կենսականությունը, դասական ներդաշնակությունն ու գեղեցկությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աֆրոդիտե
-
«Զևսի արձանը Օլիմպոսում»։ Տաճարի ներքին տեսք (վերականգնում)։
-
27-րդ մետապը Պարթենոնի ֆրիզից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ.թ.ա. 500 ծնունդներ
- Աթենք քաղաքում ծնվածներ
- Մ.թ.ա. 430 մահեր
- Հունաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Անտիկ հույն քանդակագործներ
- Մ.թ.ա. 431 մահեր
- Մ.թ.ա. 5-րդ դարի հույներ
- Հին հույներ
- Մ.թ.ա. 5-րդ դարի մահեր
- Մ․թ․ա․ 5-րդ դարի ծնունդներ
- Հին հույն ճարտարապետներ
- Հույն արվեստագետներ
- Հույն նկարիչներ
