Օտտոն I (Հունաստանի թագավոր)
Օտտոն Բավարացի հուն․՝ Όθων Α΄ της Ελλάδας | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
փետրվարի 6, 1832 — հոկտեմբերի 23, 1862 | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և միապետ | ||
Ազգություն | ![]() | ||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
Ծննդյան օր | հունիսի 1, 1815[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Զալցբուրգ[4] | ||
Վախճանի օր | հուլիսի 26, 1867[1][2][3][…] (52 տարեկան) | ||
Վախճանի վայր | Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[4] | ||
Գերեզման | Theatine Church | ||
Թաղված | Theatine Church | ||
Դինաստիա | Վիտելսբախ ընտանիք | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Ի ծնե անուն | գերմ.՝ Otto Friedrich Ludwig von Bayern | ||
Հայր | Լյուդվիգ I Բավարացի[2] | ||
Մայր | Therese of Saxe-Hildburghausen?[2] | ||
Ամուսին | Ամալիա Օլդենբուրգացի[5] | ||
Պարգևներ |
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Անդրեաս առաքյալի շքանշան, Փրկիչի շքանշան և Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան | ||
Օտտոն I (հուն․՝ Όθων Α, գերմ.՝ Otto I, հունիսի 1, 1815, Զալցբուրգ — հուլիսի 26, 1867, Բամբերգ), Հունաստանի առաջին թագավորը Վիտելսբախների արքայատոհմից, ով կառավարել է 1832-1862 թվականներին: Եղել է Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ի երկրորդ որդին:
Նրա նախնինները սերում էին Բյուզանդական կայսրության Կոմնենոսների թագավորական ընտանիքից: Հունաստանում թագավորել է 29 տարի, որից հետո գահընկեց լինելով հեռացել է Բավարիա: Երկիրը կառավարելու ընթացքում հունական արքունիքը լցրել է գերմանական ազնվականությամբ և վարել է բացարձակապետական քաղաքականություն:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտտոն ծնվել է 1815 թվականի հունիսի 1-ին Զալցբուրգում: Ստացել է հիանալի կրթություն Գերմանիայում և Իտալիայում, եղել է գերմանացի փիլիսոփա և գերմանական իդեալիզմի ներկայացուցիչ Ֆրիդրիխ Շելինգի աշակերտներից: Նրա հայրը եղել է Հին Հունաստանի մեծ սիրահար, ինչպես նաև Բավարիայի միակ միապետը, ով օժանդակել է Հունաստանի հակաթուրքական ապստամբություններն ու ընդվզումները: Որդին հորից ժառանգել է հույն ժողովրդի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը:
1821 թվականին տեղի ունեցավ հույների վճռական ապստամբությունն Օսմանյան կայսրության դեմ։ Պայքարը գնալով ահագնանում էր և Հունաստան էին գալիս բազում կամավորներ։ Նրանց թվամ էր նաև անգլիացի մեծ բանաստեղծ և մարդասեր Ջորջ Բայրոնը։ Հույները հասան հաջողության, երբ ի պաշտպանություն նրանց հանդես եկան Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանը և Ֆրանսիան։ 1830 թվականին առաջին երկիրը՝ Միացյալ Թագավորությունը, ճանաչեց Հունաստանի անկախությունը։ Դրան հաջորդեցին նաև Ռուսական կայսրությունը, Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան: 1832 թվականին Հունաստանը հռչակվեց թագավորություն և «Մեծ տերությունների» որոշմամբ Հունաստանի առաջին թագավոր ընտրվեց Օտտոնը։
1832 թվականի օգոստոսի 8-ին Հունաստանի ազգային մեծ ժողովը միաձայն հաստատել է Հունաստանի թագավորի ընտրությունը: 1833 թվականի փետրվարի 18-ին Օտտոն պաշտոնապես սկսել է իր գահակալությունը Հունաստանի թագավորությունում: Մինչ թագավոր ընտրվելը, Օտտոնի հետ Բավարիայից եկել էին նաև երեք գահապահներ Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրերը, Յոզեֆ Լյուդվիգ Արմանսպերգն ու Աբելը: Նրանց միմյանց հետևից որոշ ժամանակ կառավարել են երկիրը, մինչ Օտտոյի պաշտոնական թագավոր հռչակվելը: 1836 թվականին Օտտոն ամուսնացել է Ամալիա Օլդենբուրգացի հետ, ով դարձրել է Հունաստանի թագուհի:
1837-1843 թվականին եղավարել է հունական կառավարությունը՝ որոշ ընդմիջումներով: Սեպտեմբերյան հակակաթոլիկ ապստամբությունից հետո ընդունել է Հունաստանի առաջին սահմանադրությունը, որի համաձայն Օտտոյին հաջորդող Հունաստանի թագավորները պետք է լինեին ուղղափառ եկեղեցու հետևորդներ: Օտտոն Հունաստանը կառավարել է բացարձակապետական կարգերով: Օտտոն հայտնի էր, որպես բռնապետ, սակայն Հունաստանն օրեցօր բարգավաճում էր: Օտտոն զարկ տվեց Օսմանյան կայսրության տարիներին փլուզված տնտեսության զարգացմանն ու վերակենդանացմանը: Նրա հրամանով երկրի տարբեր հատվածները բացվեցին համալսարաններ և կրթական հաստատություններ:
Ղրիմյան պատերազմի տարիներին նրա հեղինակությունը ընկել է: 1862 թվականի հոկտեմբերի 23-ին գահընկեց է արվել և հեռացել Բամբերգ: Այնտեղ ապրել է մինչև կյանքի վերջ: Ոսկե գեղմի շքանշանի դափնեկիր է:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 4,0 4,1 Оттон I // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ В. В—в Оттон I (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXII. — С. 470—471.
|
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օտտոն I (Հունաստանի թագավոր) կատեգորիայում։ |