Հայաստանն օլիմպիական խաղերում
Հայաստանը Օլիմպիական խաղերում | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||
Օլիմպիական պատմություն | ||||||||||||
Ամառային խաղեր | ||||||||||||
Ձմեռային խաղեր | ||||||||||||
Այլ երկրների կազմում | ||||||||||||
![]() ![]() ![]() |
Հայաստանն օլիմպիական խաղերում տարբեր տարիների ներկայացրել են հիմնականում հայ և ռուս մարզիկներ։ Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին մասնակցում են 1952 թվականից։ 1952-1988 թվականներին. Հայաստանը հանդես է եկել ԽՍՀՄ դրոշի ներքո։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992 թվականին նախկին խորհրդային հանրապետությունները հանդես եկան ԱՊՀ դրոշի ներքո։ 1996 թվականից սկսած հայաստանցի մարզիկներն օլիմպիական խաղերում հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Ընդհանուր հաշվով Խորհրդային Հայաստանը (ԽՍՀՄ կազմում), ԱՊՀ և Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները Օլիմպիական խաղերում նվաճել են չեմպիոնի 33 ոսկե մեդալ, 16 մարզիկներ ձեռք են բերել 23 արծաթե մեդալ, 16 մարզիկներ արժանացել են 20 բրոնզե մեդալ (2003 թվականի տվյալներով)[1][2]
2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը (Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո)։
Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին սկսել են մասնակցել 1912 թվականին կայացած 5-րդ խաղերից
Պատմական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հայ մատենագրության՝ առաջին հայը, ով մասնակցել է խաղերին, եղել է Տրդատ Առաջին թագավորը՝ Արշակունիների արքայատոհմից։
Հայ պատմաբան Մովսես Խորենացու շնորհիվ է հայտնի, որ օլիմպիական չեմպիոն դարձած առաջին հայը եղել է Տրդատ III Արշակունին, ով հաղթել է 281 թվականի Օլիմպիական խաղերում։
393 թվականին Հունաստանում հայոց Արշակունի թագավոր՝ Վարազդատը կռփամարտի մրցումներում հաղթել է և նրա անունը դրոշմվել է մարմարյա սալին՝ որպես վերջին օլիմպիադայի հաղթանակող[3]։
Մեդալների աղյուսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամառային խաղերի մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղեր | Մարզիկներ | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը | Դիրք |
---|---|---|---|---|---|---|
1952–1988 | Որպես ԽՍՀՄ հավաքականի մաս | |||||
![]() |
որպես Միավորված հավաքականի մաս | |||||
![]() |
32 | 1 | 1 | 0 | 2 | 45 |
![]() |
25 | 0 | 0 | 1 | 1 | 71 |
![]() |
18 | 0 | 0 | 0 | 0 | - |
![]() |
25 | 0 | 0 | 6 | 6 | 78 |
![]() |
25 | 0 | 1 | 2 | 3 | 60 |
![]() |
33 | 1 | 3 | 0 | 4 | 36 |
![]() |
||||||
Ընդամենը | 2 | 5 | 9 | 16 | 86 |
Մեդալները ըստ ձմեռային խաղերի[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղեր | Մարզիկներ | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը | Դիրք |
---|---|---|---|---|---|---|
1952–1988 | Որպես ԽՍՀՄ հավաքականի մաս | |||||
![]() |
որպես Միավորված հավաքականի մաս | |||||
![]() |
2 | 0 | 0 | 0 | 0 | - |
![]() |
7 | 0 | 0 | 0 | 0 | - |
![]() |
9 | 0 | 0 | 0 | 0 | - |
![]() |
5 | 0 | 0 | 0 | 0 | - |
![]() |
4 | 0 | 0 | 0 | 0 | - |
![]() |
4 | 0 | 0 | 0 | 0 | - |
Ընդամենը | 0 | 0 | 0 | 0 | - |
Մեդալներ ըստ սպորտաձևի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպորտաձև | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
---|---|---|---|---|
Ըմբշամարտ | 2 | 3 | 3 | 6 |
Ծանրամարտ | 0 | 2 | 5 | 7 |
Բռնցքամարտ | 0 | 0 | 1 | 1 |
Ընդամենը | 2 | 5 | 9 | 16 |
Մեդալակիրների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1952, Հելսինկի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրանտ Շահինյան - ոսկե մեդալներ՝ մարմնամարզության թիմային մրցույթներում և օղակների վրա վարժությունում, արծաթե մեդալներ՝ բազմամարտում և նժույգաթափում։
1956, Մելբուռն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբերտ Ազարյան - ոսկե մեդալներ մարմնամարզության թիմային մրցույթներում և օղակների վրա վարժությունում։
- Վլադիմիր Ենգիբարյան - ոսկե մեդալ՝ բռնցքամարտ (մինչև 63.5 կգ քաշային կարգում)։
- Իգոր Նովիկով - ոսկե մեդալ՝ ժամանակակից հնգամարտի թիմային մրցումներում։
1960, Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբերտ Ազարյան - ոսկե մեդալ՝ օղակների վրա վարժություններում, արծաթե մեդալ՝ թիմային մրցույթներում։
- Իգոր Նովիկով - արծաթե մեդալ՝ ժամանակակից հնգամարտի անհատական մրցումներում։
- Վալենտին Չեռնիկով - բրոնզե մեդալ՝ սուսերամարտի թիմային մրցումներում, արծաթե մեդալ՝ անհատականում։
1964, Տոկիո[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իգոր Նովիկով - ոսկե մեդալ՝ թիմային մրցումներում, արծաթե մեդալ անհատականում։
1972, Մյունխեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆաինա Մելնիկ - ոսկե մեդալ՝ սկավառականետում մարզաձևում։
- Էդուարդ Մաքայելյան - արծաթե մեդալ՝ մարմնամարզության թիմային մրցույթներում։
- Արկադի Անդրեասյան - բրոնզե մեդալ՝ ֆուտբոլի մրցաշարում։
- Հովհաննես Զանազանյան - բրոնզե մեդալ՝ ֆուտբոլի մրցաշարում։
1976, Մոնրեալ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վարդան Միլիտոսյան - արծաթե մեդալ՝ ծանրամարտ (մինչև վ75 կգ քաշային կարգ)։
- Դավիթ Թորոսյան - բրոնզե մեդալ՝ բռնցքամարտ (մինչև 51 կգ քաշային կարգ)։
1980, Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յուրի Վարդանյան - ոսկե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 82.5 կգ քաշային կարգ)։
- Էդուարդ Ազարյան - ոսկե մեդալ՝ մարմնամարզության թիմային մրցումներում։
- Սիրվարդ Էմիրզյան - արծաթե մեդալ՝ կանանց ջրացատկ (աշտարակացատկում։)
- Աշոտ Կարագյան - արծաթե մեդալ՝ սուսերամարտի թիմային մրցումներում և բրոնզե մեդալ՝ անհատականում։
- Յուրի Սարգսյան - արծաթե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 60 կգ քաշային կարգ)։
- Դավիթ Համբարձումյան - բրոնզե մեդալ՝ ջրացատկ (աշտարակացատկում։)
- Խորեն Հովհաննիսյան - բրոնզե մեդալ՝ ֆուտբոլի մրցաշարում։
1988, Սեուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օգսեն Միրզոյան - ոսկե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 56 կգ քաշային կարգ)։
- Լևոն Ջուլֆալակյան - ոսկե մեդալ՝ դասական ըմբշամարտ։
- Իսրայել Միլիտոսյան - արծաթե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 67.5 կգ քաշային կարգ)։
- Ստեփան Սարգսյան - արծաթե մեդալ՝ ազատ ըմբշամարտ (մինչև 62 կգ քաշային կարգ)։
1992, Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրաչյա Պետիկյան - ոսկե մեդալ՝ հրաձգություն։
- Մնացական Իսկանդարյան - ոսկե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ։
- Իսրայել Միլիտոսյան - ոսկե մեդալ ծանրամարտ։
1996, Ատլանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արմեն Նազարյան - ոսկե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 52 կգ քաշային կարգ)։
- Արմեն Մկրտչյան - արծաթե մեդալ՝ ազատ ըմբշամարտ (մինչև 48 կգ քաշային կարգ)։
2000, Սիդնեյ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արսեն Մելիքյան - բրոնզե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 55 կգ քաշային կարգ)։
2008, Պեկին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոման Ամոյան - բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 55 կգ քաշային կարգ)։
- Տիգրան Գևորգի Մարտիրոսյան - բրոնզե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 69 կգ քաշային կարգ)։
- Գևորգ Դավիթյան - բրոնզե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 77 կգ քաշային կարգ)։
- Տիգրան Վարդանի Մարտիրոսյան - բրոնզե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 85 կգ քաշային կարգ)։
- Յուրի Պատրիկեև - բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 120 կգ քաշային կարգ)։
- Հրաչիկ Ջավախյան - բրոնզե մեդալ՝ բռնցքամարտ (մինչև 60 կգ քաշային կարգ)։
2012, Լոնդոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արսեն Ջուլֆալակյան - արծաթե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 74 կգ քաշային կարգ)
- Հռիփսիմե Խուրշուդյան - բրոնզե մեդալ՝ ծանրամարտ (75 կգ-ից բարձր քաշային կարգ)
- Արթուր Ալեքսանյան - բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 96 կգ քաշային կարգ)
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 1-ին հատոր, էջ 152
- ↑ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի կայքը
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
|