Jump to content

Գևորգ Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Դավթյան
Ծնվել էհունվարի 4, 1983(1983-01-04) (41 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունծանրամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Գևորգ Հովհաննեսի Դավթյան (հունվարի 4, 1983(1983-01-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրորդ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008), աշխարհի փոխչեմպիոն (2007), Եվրոպայի չեմպիոն (2006-2007), Հայաստանի լավագույն մարզիկ (2007)[1]։

Գևորգը 77 կգ քաշային կարգում 2006 և 2007 թվականներին դարձավ Եվրոպայի չեմպիոն ու ճանաչվեց այդ թվականների Հայաստանի լավագույն ծանրամարտիկ։ Այդ նույն քաշային կարգում Դավթյանը 2007 թվականին նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալները։ Հաջորդ տարի ծանրորդը մասնակց Պեկինի Օլիմպիական խաղերին ու դարձավ բրոնզե մեդալակիր, որը նվիրեց Անատոլի Խրապատի հիշատակին, ով օլիմպիական չեմպիոն էր ու Դավթյանի նախկին մարզիչը։ Այնուհետև Գևորգին մշտապես հետևեցին վնասվածքները։ Նա Հայաստանի սպորտի կոմիտեի օգնությամբ Ռուսաստանի դաշնությունում վիրահատվեց ողնաշարի ճողվացքի համար, իսկ այժմ վերադարձել է Հայաստան և սկսել մարզվել[2]։

2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ 2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հրամանագրով Գևորգ Դավթյանը նշանակվեց ծանրամարտի պատանեկան հավաքականի մարզիչ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ. «Գլխավոր նպատակս 2016-ի օլիմպիական խաղերին մասնակցելն է»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  2. «Գևորգ Դավթյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  3. http://armnoc.am/arm/news/1319/gevorg-davtyany-nshanakvec-tsanramarti-patanekan-havaqakani-marzich.html