Արամ քահանա Միրզոյան
(Վերահղված է Օգսեն Միրզոյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ քահանա Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քահանա |
Տեր Արամ քահանա Միրզոյան (ավազանի անունը՝ Օգսեն, ապրիլի 4, 1983, Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1983 թվականին ապրիլի 4-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում, ուսուցիչների ընտանիքում։
- 1989-2000, սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
- 2000-2006, ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։
- 2006-ի փետրվարի 23, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզակալյանի, ձեռնադրվել է սակավագ։
- 2006, պաշտպանել է ավարտաճառ՝ «Վանական Վարդապետը և Խորանաշատի գրչության կենտրոնը» թեմայով։
- 2006 թվականի հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցել է ծառայության՝ որպես հաշվապահության գործավար-քարտուղար։
- 2006-2007 թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտուական համալսարանում։
- 2007-ի ապրիլի 15, ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։
- 2008, ծառայել է Սուր Խոր Վիրապ վանքում՝ իբրև ծիսակատար քահանա։
- 2008, ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովում ներկայացրել է Մայր Ափոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրավականացվող ծրագրերը։
- 2009 հունվարի 1, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, նշանակվել է Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդությունում՝ որպես Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։