Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Արթուր Գևորգի Ալեքսանյան
Artur Aleksanyan 2016-08-16.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Սպիտակ արջ[1]
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝Հունահռոմեական ըմբիշ
Երկիր՝Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 21, 1991 (30 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան Գյումրի, Հայաստան

Արթուր Գևորգի Ալեքսանյան (հոկտեմբերի 21, 1991(1991-10-21), Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի չեմպիոն (2014[2], 2015[3], 2017[4]), Եվրոպայի հնգակի չեմպիոն (2012[5], 2013[6], 2014[7], 2019[8], 2020[9]), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012), 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 2020 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն (2019)[10][11][12][13][14]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր[15][16] և աշխարհի չեմպիոն[17] պատանիների 84 կգ քաշային կարգում։

2011 թվականին Արթուրը տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ։ Հայաստանի առաջնությունում հաղթելուց հետո նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը (2011 թվականին նաև Հայաստանի սպորտի վարպետի կոչմանն է արժանացել)։ Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց բելառուս Մատվեյ Ձեյնիչենկոյին[18]։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթեց 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։ Ապա Արթուրը հաղթեց Սոֆիայի լիցենզիոն առաջնությունում և ստացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Կիսաեզրափակչում նա պարտվեց ապագա օլիմպիական չեմպիոն Ռեզաի Գասեմին (Իրան), բայց հետագայում, հաղթելով Թուրքիան և Կուբան ներկայացնող մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ[19]։

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թվականների լավագույն մարզիկ[20]։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

«Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ[21]

2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[22]։ Գրեթե չորս ամիս անց՝ օգոստոսի 8-ին, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն[3]։ 2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը (Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գյումրիի հրապարակում, ի պատիվ Արթուր Ալեքսանյանի, սպիտակ արջ է տեղադրվել (ֆոտո)
  2. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Օլիվեր Հասսլերի դեմ
  3. 3,0 3,1 «Արթուր Ալեքսանյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն, Ջուլֆալակյանն ու Հարությունյանը մնացին առանց մեդալի»։ Sport.news.am։ 8 Սեպտեմբեր 2015։ Վերցված է 8 Սեպտեմբեր 2015 
  4. «Փարիզ-2017. Արթուր Ալեքսանյանը` Աշխարհի եռակի չեմպիոն»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21 
  5. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Մինդաուգաս Էզերկսիսի դեմ
  6. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Վլադիսլավ Մետոդիևի դեմ
  7. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Ցելկ Իլդեմի դեմ
  8. [1]
  9. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-12-ին։ Վերցված է 2020-02-12 
  10. «Հայ մարզիկները Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը նվաճեցին 4 ոսկե և 1 արծաթե մեդալ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-30-ին։ Վերցված է 2019-06-30 
  11. «Արթուր Ալեքսանյանը Մինսկում կայացած Եվրոպական խաղերում նվաճել է չեմպիոնի տիտղոսը»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին։ Վերցված է 2019 թ․ հունիսի 30 
  12. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
  13. «Մինսկ-2019. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-30-ին։ Վերցված է 2019-06-30 
  14. «Սպիտակ Արջը» իր չեմպիոնական մեդալների հավաքածուում ևս մեկ ոսկե մեդալ ավելացրեց։
  15. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Նիկիտա Մելնիկովի դեմ
  16. «2010 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության արդյունքները»։ fila-official.com։ 2010-07-04։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7–ին 
  17. «2010 թվականի աշխարհի պատանեկան առաջնության արդյունքները»։ fila-official.com։ 2010-07-25։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7–ին 
  18. Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Մատվեյ Ձեյնիչենկոյի դեմ
  19. «Artur Aleksanyan»։ www.london2012.com։ Արխիվացված օրիգինալից 2013-04-11-ին։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31 
  20. 2014 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել Արթուր Ալեքսանյանը
  21. Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան
  22. NEWS.am (ապրիլի 25, 2015)։ «Արթուր Ալեքսանյանը նույնպես ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայում»։ Վերցված է ապրիլի 27, 2015։ «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցակցությունից դուրս էր Սոֆիայում անցկացվող «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում։» 
  23. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  24. Ա. Գ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  25. Ա. Գ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  26. «Արթուր Ալեքսանյանին Գյումրու ավագանին շնորհեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը»։ Վերցված է 2016 Հոկտեմբեր 6 
  27. «Երևանի ավագանին հաստատեց Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Ռաֆայել Քոթանջյանին և Սառա Եսայանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագծերը»։ Վերցված է 2016 Հոկտեմբեր 6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]