Հրաչյա Պետիկյան
| Հրաչյա Պետիկյան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտացում | սպորտային հրաձիգ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 23, 1960 (66 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Հասակ՝ | 174 սանտիմետր |
Հրաչյա Վահանի Պետիկյան (ծն. 23 փետրվարի, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ), խորհրդային և հայ հրաձիգ, ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի քառակի և օլիմպիական չեմպիոն (1992), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչյա Պետիկյանը սկսել է զբաղվել Երևանի քաղաքային մարզա-հրաձգային ակումբում՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռոբերտ Հակոբյանի ղեկավարությամբ։ Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ, անհատական և թիմային մրցումներում դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։
1992 թվականին Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրել է Միասնական թիմի կազմում։ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ նրան է վստահվել Հայաստանի դրոշը դուրս բերելու պատիվը։ Առավել հաջող է հանդես եկել 50 մետր տարածության վրա 3 դիրքերից հրացանով կրակելու մրցումներում, որոնք հաղթել է՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ։
Հետագայում եղել է Հայաստանի հավաքականի անդամ, մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին։ 1977 թվականին ղեկավարել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, ինչպես նաև այդ մարզաձևի մանկա-պատանեկան մարզադպրոցը։ 2007 թվականին Հրաչյա Պետիկյանը մասնակցել է Համահայկական 4-րդ խաղերի կրակը վառելու արարողությանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Համահայկական խաղեր` միասնական և մարզական արարողություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչյա Պետիկյան ISSF (անգլերեն)
- Հրաչյա Պետիկյան Օլիմպեդիա կայքում (անգլերեն)
- Պրոֆիլը Sports-reference.com կայքում Արխիվացված 2011-07-15 Wayback Machine
- Պրոֆիլը Sportinfo.am կայքում Արխիվացված 2014-09-26 Wayback Machine