Համահայկական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որն անց է կացվում չորս տարին մեկ անգամ (մինչև Համահայկական Երրորդ խաղերն այն անցկացվում էր երկու տարին մեկ անգամ)։ Համահայկական Առաջին խաղերն անց են կացվել 1999 թվականին։ Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։

Մասնակցության իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական խաղերը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ունեն հայկական անձնագիր (անկախ ազգությունից) և այլ երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ունեն հայկական ծագում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական խաղեր անցկացնելու գաղափարն առաջին անգամ ծագել է երիտասարդ խորհրդային դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարյանի մտքում։ Բոլոր հայերի համար համընդհանուր խաղեր կազմակերպելու գաղափարը նրա մոտ առաջացավ, երբ 1965 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլում պատրաստվում էր ընդունել Համաաֆրիկյան խաղերի մասնակիցներին։