Համահայկական յոթերորդ խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համահայկական յոթերորդ խաղեր, անցկացվել են օգոստոսի 6-ից-9-ը՝ Արցախում (Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ)[1], 9-17-ը՝ Երևանում[2]։ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում[3], խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ Երևանի Ազատության հրապարակում։[4]:

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այն սկսվել է մարզական շքերթով, որից հետո ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը[3]։

Համահայկական յոթերորդ խաղերի ջահը վառել են օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը[5]։

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական յոթերորդ խաղերին մասնակցում են 35 երկրի մոտ 5244 մասնակից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]