Համահայկական ամառային 8-րդ խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համահայկական ամառային 8-րդ խաղեր, Համահայկական խաղեր, որ մեկնարկել էին 2023 թվականի օգոստոսի 5-ին Գյումրիում։ Ավարտվել են են օգոստոսի 19-ին Գառնիում՝ փակման արարողությամբ։ Խաղերը անցել են «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո[1]։

Պաշտոնական արարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական խաղերի բացման պաշտոնական բացման արարողությունըւ տեղի է ունեցել Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում[2]։

Փակման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Գառնիում օգոստոսի 19-ին, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը[3], Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) նախագահ Իշխան Զաքարյանը, ՀԽՀԿ ներկայացուցիչներ և Համահայկական խաղերին մասնակցած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ[1]։

Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ չորս կամավորների օգնությամբ իջեցվել է Համահայկականի դրոշը, մարվել համահայակական ամառային 8-րդ խաղերի ջահը[1]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցել են 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկներ։ Նրանց 80%–ից ավելին առաջին անգամ են այցելել Հայաստան։ Մրցանակային տեղերի համար պայքարել են 19 մարզաձևում։ Խաղարկվել են մեդալների 107 հավաքածու։ Մրցումները սպասարկել են շուրջ 500 մրցավար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]