Էդուարդ Ազարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էդուարդ Ազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սպորտային մարմնամարզիկ |
Ծնողներ | հայր՝ Ալբերտ Ազարյան |
Պարգևներ և մրցանակներ |
Էդուարդ Ազարյան (ապրիլի 11, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն (1980), ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1980)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ Ազարյանը մարմնամարզությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքից, իր հոր՝ օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ։ 1978 թվականին Էդուարդ Ազարյանը դարձավ բազմամարտի ԽՍՀՄ չեմպիոն և ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականում։ Նույն թվականին նվաճեց բազմամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալը և աշխարհի առաջնության թիմային արծաթե մեդալը։ 1980 թվականին Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ Էդուարդ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն։
1992 թվականից ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Զբաղվում է մարզչական գործունեությամբ։ Նա ստեղծել է մարմնամարզության կենտրոն Aliso Viejo (Կալիֆոռնիա)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|