Իսրայել Միլիտոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայել Միլիտոսյան
Israel Militosyan 2012 Armenia stamp.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝Flag of Armenia.svg Հայաստան և Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 17, 1968(1968-08-17) (54 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի

Իսրայել Միլիտոսյան (օգոստոսի 17, 1968(1968-08-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ ծանրորդ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1989 թ., 1991 թ.), Եվրոպայի չեմպիոն (1989 թ.) աշխարհի չեմպիոն (1989 թ.), Սեուլի 1988 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Բարսելոնի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր (1992 թ.) պոկում վարժությունների աշխարհի եռակի ռեկորդակիր։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Սպորտային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայել Միլիտոսյանը սկսել է զբաղվել ծանրամարտով 1980 թ-ից իր հորեղբոր Վարդան Միլիտոսյանի ղեկավարությամբ։ 1987–1991 թթ ընդգրկված է եղել ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1988 թ. նվաճեց Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալ, իսկ 1989 թ. դարձավ Եվրոպայի չեմպիոն Աթենքում։ Այդ մրցումներում Իսրայել Միլիտոսյանը երկու անգամ գերազանցեց աշխարհի ռեկորդները պոկում վարժություններում։ 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 5 օլիմպիականներով՝ նվաճելով 4 մեդալ, սահմանելով համաշխարհային ռեկորդ, որը մինչ օրս անգերազանցելի է։ Իսրայել Միլիտոսյանը, Մնացական Իսկանդարյանը, Հրաչյա Պետիկյանը դարձան չեմպիոն, իսկ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալը։ Հետագայում 1996 թվականին Հայաստանը ներկայացրեց Ատլանտայի օլիմպիական խաղերում, ԱՄՆ, որտեղ զբաղեցրեց 6-րդ տեղը։ 1999 թվականին ավարտելով սպորտսմենի իր կարիերան, անցավ մարզչական աշխատանքի։ 2003 թվականից աշխատում է Գյումրու ծանրամարտի դպրոցում որպես տնօրեն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]