Յուրի Պատրիկեև
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յուրի Պատրիկեև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Kirovo-Chepetsk, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 187 սանտիմետր[2] |
Քաշ | 122 կիլոգրամ[2] |
Յուրի Նիկոլաևիչ Պատրիկեև (ռուս.՝ Юрий Николаевич Патрикеев, սեպտեմբերի 28, 1979[1], Kirovo-Chepetsk, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի հայ և ռուս ըմբշամարտիկ, Ռուսաստանի չեմպիոն (2005), Եվրոպայի քառակի չեմպիոն (2002, 2004, 2008, 2009), աշխարհի առաջնությունների եռակի մրցանակակիր (2002, 2007, 2010), Օլիմպիական խաղերի մրցանակակիր (2008)։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Պարտիկեևը հունահռոմեկան ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել Կիրովո Չեպեցկում, Պավել Վերտունովի մոտ։ 1996 թվականին ընդունվել է Կուբանի ֆիզկուլտուրայի պետական համալսարան, տեղափոխվել Կրասնոդար, որտեղ շարունակել է զբաղվել ըմբշամարտով Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Իգոր Իվանովի մոտ։ 2000-2005 թվականներին մտել է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմի մեջ։ 2002 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության մրցանակակաիր։
2004 թվականին Եվրոպայի առաջնությունում տարած երկրորդ հաղթանակից հետո Պատրիկեևը Ռուսաստանի առաջնության եզրափակչում պարտվեց Հասան Բարոևին և Աթենքի Օլիմպիական խաղերին չընդգրկվեց Ռուսաստանի հավաքականի մեջ։ Մարզչական շտաբի այս որոշումը նա համարեց անարդար, քանի որ Հասան Բարոևը երկար ժամանակ ազատված էր միջազգային մրցաշարերի մասնակցությունից և ուներ հնարավորություն անցկացնելու նպատակասլաց պատրաստություն Ռուսաստանի առաջնությանը։ Սրա արդյունքում Պատրիկեևի և Ռուսաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գենադի Սապունովի միջև առաջացավ վիճաբանություն, ու Պատրիկեևը որոշեց ռուսական քաղաքացիությունը փոխարինել հայկականով։ Արդյունքում Յուրին շարունակեց ապրել և մարզվել Կրասնոդարում, բայց սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։
2007 թվականին՝ Բաքույի աշխարհի առաջնությանը դարձավ մրցանակակիր, իսկ 2008 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն և Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ 2009 թվականին նա չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Մոսկվայի աշխարհի առաջնությանը դարձավ արծաթե մեդալակիր։ Լոնդոնի Օլիմպիական խաղերին առաջին շրջանում հաղթեց Հասան Բարոևին, միայն թե 1/8-րդ եզրափակչում պարտվեց իրանցի Բաշիր Բաբաժանզադին և դուրս մնաց մեդալների համար պայքարից։
2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Պատրիկեևի հարցազրույցը «Սպորտ Էքսպրես» թերթին (2008 թվական)
- Յուրի Պատրիկեևի հարցազրույցը «Սովետական սպորտ» թերթին (2011 թվական)
- http://www.fila-official.com/index.php?option=com_database&act=ficheLutteur&Itemid=174&lang=en&id_lutteur=3183AD772F524B00BE9B8A2CEC928C14(չաշխատող հղում)
|
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- Ռուս ըմբշամարտիկներ
- Հայ ըմբշամարտիկներ
- Հայ օլիմպիական ըմբշամարտիկներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոններ
- Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ