Հասան Բարոև
Հասան Բարոև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 1, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 188 սանտիմետր |
Հասան Մահարբեկովիչ Բարոև (օսերեն՝ Бæройты Махарбеджы фырт Хасан, ռուս.՝ Хасан Махарбекович Бароев, դեկտեմբերի 1, 1982, Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2004 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի երկակի և Եվրոպայի երկակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ ՀՍՀ-Ալանիայի երիտասարդության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասան Բարոևը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 1-ին Տաջիկական ԽՍՀ Դուշանբե քաղաքում, օսական ծագում ունեցող ընտանիքում։ Ծնողները ծագումով եղել են Հյուսիսայի Օսիա-Ալանիայի Հանրապետության Պրավոբերեժնի շրջանի Զամանկուլգյուղից։ 1992 թվականին ընտանիքը Տաջիկստանից տեղափոխվել է Ռուսաստան՝ բնակություն հաստատելով Վլադիկավկազում։
Մարզվել սկսել է տասներեք տարեկանում հայտնի մարզիչների, մասնավորապես սպորտի վաստակավոր վարպետ Վլադիմիր Ուրույմագովի մոտ։ Հանդես է եկել Հյուսիսային Օսիա-Ալանիայի «Տորպեդո» թիմում, Ռոստովի ՍԿԱ ակումբում։
Ռուսաստանի հավաքականում ելույթներն սկսել է 2000 թվականին։ Ներկայացրել է «Դինամո» միությունը։
Հասան Բարոևն ամուսնացած է, բնակվում է Մոսկվայում։ 2016 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն Հասան Բարոևին զրկել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից թուրինաբոլի օգտագործման համար[1]։
Մարզական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական չեմպիոն – 2004 թվական
- Աշխարհի երկակի չեմպիոն (2003, 2006)
- Եվրոպայի երկակի չեմպիոն (2007, 2011)
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեկամության շքանշան (4 նոյեմբերի, 2005 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2004 թվականի Աթենքի 18-րդ Օլիմպիական խաղերում ցուցաբերած մարզական մեծ ձեռքբերումների համար[2]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ (2 օգոստոսի, 2009 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2008 թվականի Պեկինի 19-րդ Օլիմպիական խաղերում ցուցաբերած մարզական մեծ ձեռքբերումների համար[3]
- «Ի փառս Օսիայի» մեդալ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իր հաղթանակներից մեկի համար Հասան Բարոևը Սուլեյման Քերիմովից նվեր է ստացել «Բենթլի» ավտոմեքենա[4]։
- Օլիմպիական խաղերի համար ստացած մրցանակային գումարով Բարոևն իր մարզիչի հետ Վլադիկավկազում կառուցել է երեք յոթհարկանի շենք[4]։
- Հասան Բարոևը նկարահանվել է Ջանիկ Ֆայզիևի «Օգոստոս։ Ութին» (ռուս.՝ «Август. Восьмого») ֆիլմի գլխավոր դերերից մեկում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ МОК лишил российского борца Бароева серебра ОИ-2008 из-за допинга: Летние виды: Спорт: Lenta.ru
- ↑ Указ Президента Российской Федерации от 4 ноября 2005 года № 1256 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 2 августа 2009 года № 885 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-04-26 Wayback Machine
- ↑ 4,0 4,1 Юрий Голышак, Александр Кружков (12 августа 2011). «Хасан Бароев: скорпион, злодей и парижская тарзанка». «Спорт-Экспресс». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հասան Բարոևը Ռուսաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2010-09-17 Wayback Machine
- Հասան Բարոևի էջը «Դինամո» ՀՖՄՄ կայքում
- Հասան Բարոև – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Հասան Բարոևի էջը International Wrestling Database կայքում
- Разговор по пятницам. Хасан Бароев: скорпион, злодей и парижская тарзанка — «Спорт-Экспресс», 12 августа 2011
|
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ըմբշամարտիկներ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ