Հրաչիկ Ջավախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչիկ Աշոտի Ջավախյան
Ծնվել է հուլիսի 6, 1984
Ծննդավայր Կիրովական
Քաղաքացիություն {{{2}}} Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն բռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Հրաչիկ Աշոտի Ջավախյան (ծնվել է 1984 թվականի հուլիսի 6-ին, Կիրովական, Հայկական ՍՍՀ), հայ բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2010), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008)։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)[1]։

Հրաչիկ Ջավախյանը բռնցքամարտով զբաղվել սկսել է 14 տարեկանում վաստակավոր մարզիչ Արմեն Գևորգի Միսակյանի ղեկավարությամբ։ 2005 թվականից ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։2006 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2008 թվականին Պեկինում անցկացվող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր թեթև (մինչև 60 կգ) քաշային կարգում։ Երկու մրցությունների ընթացքում էլ պարտվել է միայն օլիմպիական երկակի չեմպիոն Ալեքսեյ Տիշչենկոյին։ 2009 թվականին Միլանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում անհաջող ելույթ ունենալուց հետո որոշել է անցնել առաջին միջին քաշային կարգ։ Նոր քաշային կարգում առաջին անգամ հանդես է եկել Եվրոպայի՝ 2010 թվականի առաջնության ժամանակ, որտեղ նա բոլոր հինգ մարտերում հաղթանակ է տարել ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոս։

2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]