Վլադիմիր Ենգիբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ենգիբարյան
Vladimir Yengibaryan 2010 post stamp.jpg
Ծնվել է ապրիլի 24, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:24|2|0}})
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է փետրվարի 1, 2013({{padleft:2013|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:1|2|0}}) (80 տարեկանում)
Մահվան վայր Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն հայ
Մասնագիտություն բռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Մարշալ Բաղրամյան» մեդալ
Vladimir Yengibaryan Վիքիպահեստում

Վլադիմիր Ենգիբարյան (ապրիլի 24, 1932 - փետրվարի 1, 2013), հայ նշանավոր բռնցքամարտիկ, Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն (բռնցքամարտ, մինչև 63,5 կգ քաշային կարգ), Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։

1959 թվականին հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թվականը, երբ տեղափոխվեց ԱՄՆ։

2009 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 24-ին Երևանում: 14 տարեկանում սկսել է զբաղվել սպորտով: Սկզբում մարզվել է Արտյոմ Հարությունյանի մոտ, այնուհետև՝ Էդուարդ Արիստակեսյանի:

1951 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր: 1952 թվականին կանչվել է հավաքների ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում, բայց չի մասնակցել Հելսինկում կայացած օլիմպիական խաղերին: 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի համար դեբյուտային Եվրոպայի առաջնությունում Վլադիմիրն առաջինն դարձեց Եվրոպայի չեմպիոն։

1955 թվականին առաջին անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում, իսկ 1956 թվականին Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերում Վլադիմիրը խորհրդային բռնցքամարտիկներից երկրորդը (Վլադիմիր Սաֆրոնովից հետո) նվաճում է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:

1957 և 1959 թվականներին կրկին հաղթել է Եվրոպայի առաջնությունում: Օլիմպիական խաղերին մեկնել է ֆավորիտի կարգավիճակով, սակայն, ստանալով ուսի վնասվածք, քառորդ եզրափակչում պարտվել է լեհ բռնցքամարտիկ Մարիան Կասպշիկին: Այս պարտությունից հետո նա որոշել է ավարտի մարզական կարիերան:

Հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ:

2011 թվականից Երևանի մանկապատանեկան բռնցքամարտի դպրոցը կրում է նրա անունը [3]):

1970-ական թվականներին ԽՍՀՄ մրցավարական հանձնաժողովը ներկայացնում էր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում, որտեղ հանդես էր գալիս որպես մրցավար միջազգային խոշոր մրցաշարերում:

1993 թվականից ապրում էր (Լոս Անջելեսում ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում

Մահացել է 2013 թվականի փետրվարի 1-ին: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում [4]:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]