Վալենտին Չեռնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալենտին Չեռնիկով
Ծնվել է ապրիլի 1, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}})
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հունվարի 5, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:5|2|0}}) (64 տարեկանում)
Մահվան վայր Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն սուսերամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Վալենտին Չեռնիկով (ռուս.՝ Валентин Михайлович Черников), (ապրիլի 1, 1937, Երևան[1] - հունվարի 5, 2002[2], Նիժնի Նովգորոդ), ԽՍՀՄ սուսերամարտիկ, աշխարհի չեմպիոն (1961), սուսերամարտի թիմային մրցույթների Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1960)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1958)։ Պարգևատրվել է «Աշխատանքային ծառայության համար» մեդալով (1960)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Չեռնիկովը ծնվել է 1937 թվականի ապրիլի 1-ին Երևանում։ Սուսերամարտով սկսել է զբաղվել 1953 թվականից՝ Հենրիխ Հարությունյանի մոտ։ Իր մասնագիտացման մեջ ընտրել է սրերով սուսերամարտy։ 1958 թվականին պատանիների շրջանում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև ԽՍՀՄ գավաթի առաջին խաղարկությանն անձնական հաշվով նույնպես հաղթել է։ 1956-1963 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ ազգային հավաքականի մեջ։ ԽՍՀՄ կազմում Հռոմի օլիմպիական խաղերին դարձել է մրցանակակիր, իսկ թիմային մրցույթներում՝ աշխարհի չեմպիոն։ 1964 թվականին ավարտել է սպորտային կարիերան։ Հետագայում երկար տարիներ՝ Սպարտակ ընկերությունում և Երևանի պատանի հնգամարտիկների դպրոցում զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Մասնակցել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր Աշոտ Կարագյանի և ԽՍՀՄ չեմպիոն Արմեն Նավասարդյանի պատրաստումներին։

1994 թվականին տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Մահացել է 2002 թվականի հունվարի 5-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ աղբյուրներում Չեռնիկովի ծննդավայրը սխալմամբ նշվում է Կիրովական (այժմ Վանաձոր)
  2. Որոշ աղբյուրներում Չեռնիկովի մահվան տարեթիվը սխալմամբ նշվում է 2001

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեմենով Ի. Յա. Ռոսները Հայաստանի պատմության մեջ. — Երևան: Լուսաբաց, 2009. — 297 с.
  • Տիշլեր Դ. Ա. Սուսերամարտ: հանրագիտարան. — Մոսկվա: Չելովեկ, 2011. — 702 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]