Աշոտ Կարագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Կարագյան
Անձնական տեղեկություն
Սեռ` արական
Ազգություն` հայ
Մասնագիտացում` սուսերամարտիկ
Երկիր` Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ` 1951 թվականի հունվարի 23
Ծննդավայր` Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Աշոտ Հակոբի Կարագյան (հունվարի 23, 1951), հայ սուսերամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն (1979, 1981), Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր (1980 թվական)։ ԽՍՀՄ-ի սպորտի վարպետ (1974 թվական)։ Նաև ստացել է Ռուսաստանի սպորտի վարպետ կոչումը (2005 թվական)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Կարագյանը սկսել է զբաղվել սուսերամարտով 1963 թվականին Երևանի պատանի հնգամարտիկների դպրոցում Լևոն Ստեփանյանի գլխավորությամբ։ 1969 թվականին որոշեց խորանալ սուսերամարտի մեջ և միացավ ԽՍՀՄ-ի պատանեկան հավաքականին[2]։

1973-1981 թվականը միացավ ԽՍՀՄ-ի ազգային հավաքականին։ 1979 և 1981 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 1980 թվականին Օլիմպիական խաղերի բրոնզի մեդալակիր։ 1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Մոսկվայում Աշոտ Կարագյանը փոխարինել է խորհրդային վիրավոր սուսերամարտիկին՝ Վլադիմիր Լապիցկիին և վաստակել է արծաթե մեդալ։[3]

1981 թվականին ավարտել է իր սպորտային կարիերան։ 1983-1992 թվականներին աշխատել է «Դինամո» սուսերամարտի դպրոցում՝ որպես մարզիչ և պատրաստել է պատանի աշխարհի չեմպիոններին (1986 թվական)։

2000 թվականին մասնակցել է վետերանական մրցաշարերին և դարձել է 59 տարեկանների բրոնզե մեդալակիր։[4][5]

2012 թվականին եղել է Մոսկվայի պատանեկան թիմերին մարզող ամենաավագ մարզիչը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ և Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]