Jump to content

Օլիմպիական խորհրդանիշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիմպիական դրոշը Օլիմպիական խաղերի խորհրդանիշով

Օլիմպիական խորհրդանիշները Օլիմպիական խաղերի ատրիբուտներից է, օգտագործվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից նպաստելու աշխարհի Օլիմպիական շարժման գաղափարին։

Օլիմպիական խորհրդանիշները են դրոշը (օղակներ), օրհներգը, երդումը, կարգախոսը, մեդալները, կրակը, դափնու ճյուղերը, հրավառությունը, թալիսմանները, էմբլեման[1]. Օլիմպիական խորհրդանիշների ցանկացած օգտագործումը առևտրային նպատակներով արգելվում է Օլիմպիական խարտիայով։

Դրոշ և խորհրդանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական դրոշը սպիտակ կտավ է, որի կենտրոնում ասեղնագործված է հինգ միահյուսված օլիմպիական խորհրդանիշ։ Խորհրդանիշը ստեղծվել է 1912 թվականին հույն Անգելո Բոլանկի կողմից, ներկայացվել է Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կոնգրեսում Փարիզում 1914 թվականին Պիեռ դը Կուբերտենի առաջարկությամբ։

Օլիմպիական խորհրդանիշն և Օլիմպիական դրոշը առաջին անգամ ներկայացվել է 1920 թվականի Անտվերպենի ամառային Օլիմպիական խաղերում[1]։

1920 թվականի դրոշը, ներկայացվել է Անտվերպենի Խաղերում, 1988 թվականին նոր վերածվեց օլիմպիական դրոշի, որը ներկայացվեց Սեուլի ամառային օլիմպիական խաղերին։ Իսկ հին դրոշը այժմ պահվում է Լոզանի օլիմպիական թանգարանում[2]:.

Օլիմպիական շարժման դրոշը իրենից ներկայացնում է սպիտակ կտավ, որի կենտրոնում տեղադրված է Օլիմպիական խորհրդանիշը՝ 5 միահյուված օղակներ, որոնք տեղադրված են երկու շարքով (երեքը վերևում, իսկ երկուսը ներքևում). կապույտ, սև, կարմիր, դեղին և կանաչ ։

Օղակները խորհրդանշում է աշխարհի հինգ մասերի միությունը (միասնություն) և Օլիմպիական խաղերի համաշխարհային կամքը։

Օղակները միացված են շղթայով՝ W-ի ձևով, ընդ որում ծայրերի (կապույտ, կարմիր) օղակներից յուրաքանչյուրը միսհյուսված է մեկը մյուսին, իսկ կենտրոնում տեղադրված երկու օղակները նույնպես միահյուսված են իրար։

Օղակները խորհրդանշում են հինգ մայցամաքները։ Սակայն, ի տարբերություն տարածվածված տարբերակի, օղակներից յուրաքանչյուրը չի պատկանում որևէ կոնկրետ մայրցամաքի[3]։ Վեց գույն (կտավի սպիտակ ֆոնի հետ միասին) համակցված են, նրանք ներկայացնում են աշխարհի բոլոր երկրների ազգային գույներն առանց բացառության։

Մինչև 1951 թվականը պաշտոնական ուղեցույցի պնդմամբ, որ օղակների գույները համապատասխանում են աշխարհի տարբեր մասերին. Եվրոպան՝ կապույտ, Ասիան՝ դեղին, ԱֆրիկաՆ՝ սև, Ավստրալիան՝ կանաչ և Ամերիկան՝ կարմիր։ Այնուամենայնիվ, այն հետագայում հեռացվել է այնտեղից, քանի որ ապացույցներ չկան, որ Պիեռ դը Կուբերտենը հենց այդ գույների դասավորություն է նկատի ունեցել[4].

— Bulletin du Comité International Olympique, Number 25, January 1951[5]

Օլիմպիական օրհներգ

Օլիմպիական խաղերի օրհներգը կատարվում է այն ժամանակ, երբ բարձրացվում է օլիմպիական դրոշը՝ Խաղերի բացման ժամանակ, ինչպես նաև Խաղերի ավարտին, նաև որոշ դեպքերում։ Օրհներգի հեղինակը հույն կոմպոզիտոր Սպիրոսոմ Սամարասոմն է։

Հայտնի մարզիկներից մեկը արտասանում է երդումը՝ մասնակից մարզիկների անունից, ազնիվ մրցումներ անցկացնելու վերաբերյալ։ Որից հետո մրցավարներից մեկը նույնպես արտասանում է երդումը արդար և օբյեկտիվ մրցավարության վերաբերյալ։

Այն առաջարկվել է Պիեռ դե Կուբերտինի կողմից՝ 1913 թվականին։ Առաջին անգամ պաշտոնապես հայտարավեց 1920 թվականին՝ Անտվերպենի ամառային Օլիմպիական Խաղերում։

Նշանաբան և կարգախոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղերի նշանաբան է՝ Citius, Altius, Fortius, որը լատիներենից թարգմանվում է «Արագ, Բարձր, Ուժեղ»։ Այն ստեղծվել է ֆրանսիացի հոգևոր հովիվ Անրի Դիդոնի կողմից, 1894 թվականին Միջազգային Օլիմպիական կոմիտեի ստեղծման ժամանակ Պիեռ դե Կուբերտենը առաջարկեց այն ներկայացնել 1924 թվականի ամառային Օլիմպիական խաղերին՝ Փարիզ։ Գոյություն ունի կարգախոս «Գլխավորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը», հեղինակությունը վերագրվում է դե Կուբերտինին։ Այս արտահայտությունը վերաբերում է վազող Պիետրի Դորանդեի ողբերգությանը, որը որակազրկվել էր (Լոնդոն, 1908) մարաթոնյան վազքի ժամանակ, քանի որ ցուցաբերվել էր օգնություն կողմնակի անձանց կողմից վերջնագծի ժամանակ։ Հաջորդ օրը կայացել է հանդիասվոր արարողություն մրցանակների հանձնման։ Թագավորական ընտանիքի անդամներից մեկը հրավիրեց իտալացի մարզիկին պատվանդանին և նրան հանձնեց ոսկե գավաթը սպորտային ակնառու նվաճման համար։ Այդ օրը Պենսիլվանիայի եպիսկոպոսը Սուրբ Պետրոսի տաճարի ամբիոնից կարդաց հետևյալ խոսքերը. « Օլիմպիական Խաղերում գլխավորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը»։ Ըստ գորղներ Լասլո Կունայի և Վ.Վ. Ստոլբովայի, մասնակցությունը արտահայտված է այն իմաստով մարզիկի ապրումակցությամբ, որը պայքարում էր ամբողջ ուժով, բայց չկարողացավ հաղթել[6]։

Օլիմպիական մեդալներով՝ ոսկի, արծաթ և բրոնզ, պարգևատրվում են երեք մարզիկներ, որոնք ցուցաբերում են լավագույ արդյունքները մրցումներում։ Իակ թիմային մարզաձևերում մեդալներ ստանում են թիմի բոլոր մարզիկները։

Մեդալի դիզայնը, որով պարգևատրում էին մարզիկներին առաջին ութ ամառային Օլիմպիական խաղերում, այն բավական տարբերվում էր, և մշակվել է ինքնուրույն յուրաքանչյուր Կազմկոմիտեի կողմից։ 1920 թվականից մինչև 2000 թվականը օլիմպիական մեդալների երեսին օգտագործվել է ստանդարտ դիզայն. Նիկե Աստվածուհին աջ ձեռքին արմավենու ճյուղ բռնած, մեծարելով հաղթողին։ Իսկ մեդալի հակառակ երեսի պատկերը փոխվում էր կախված տվյալ երկրի ցանկություններից, որտեղ անցկացվում էր Խաղերը[7]։ Սկսած 2004 թվականից, այդ սովորությունը նահանջ է ապրել, և մեդալի երկու երեսն էլ պատրաստվում է դիզայներական յուրահատուկ ձևով Խաղերի կազմակերպիչների կողմից[8]:.

2008 թվականի Խաղերի մեդալի տրամագիծը 70 միլիմետր էր, իսկ հաստությունը 6 միլիմետր։

Ոսկե մեդալը, որպես կանոն պատրաստվում է հիմնականում արծաթից։ Այսպիսով, 2008 թվականի Խաղերի ժամանակ ոսկե մեդալը կշռում էր մոտ 150 գրամ, որը բաղկացած էր մոտավորապես 6 գրամ ոսկուց։ Արծաթե մեդալները պատրաստվում են արծաթից, իսկ բրոնզը պղնձից[9]։

1896 և 1900 թվականների Խաղերում մեդալներ են շնորհվել միայն առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող մարզիկներին։ Այն ժամանակ ոսկե մեդալներ չի եղել, մարզիկները պարգևատրվում էին միայն արծաթե և բրոնզե մեդալներով։ Ավելին, 1900 թվականի Խաղերին որոշ մարզաձևերում մեդալներով չեն պարգևատրվել, դրա փոխարեն մասանկիցներին կազամակերպիչները պարգևատրում էին գավաթներով և դիպլոմներով։ Այնուամենայնիվ, տեղեկատվական գրականության միօրինակաբար մոտեցման համար օգտագործվում են նաև ոսկե, արծաթե և բրոնզե մեդալները՝ օգտագործվել է նաև այդ Խաղերում։

Մինչև 1960 թվականը մեդալները պատրաստվում էր առանց ամրակների և հաղթողներին մեդալը հանձնում էին հենց ձեռքին։ Կազմակերպիչները Հռոմի 1960 թվականի Օլիմպիական խաղերում առաջին անգամ պատաստել էին բարակ բրոնզե շղթա ձիթենու ճյուղի տեսքով, որպեսզի մեդալները կարողանային գցել մարզիկների պարանոցին։ Ներկայացնելով նորամուծությունը՝ նախատեսված կանոնների համաձայն, կազմակերպիչները ապահովագրեցին և պարգևատրեցին նաև աղջիկներին մեդալներով՝ մկրատով, առարկությունների դեպքում շղթան արագ կտրելու համար։ Այնուամենայնիվ այդ գաղափարը դուր եկավ Կազկոմիտեին և մինչ այժմ օլիմպիական մեդաները ամրացվում է շղթայով կամ ժապավենով[10]։

Օլիմպիական կրակի էստաֆետ: 2008 թվական, Լոնդոն

Օլիմպիական կրակը առաջին անգամ վառվել է 1928 թվականի Օլիմպիական խաղերում, որը կայացել է Ամստերդամում։

Օլիմպիական կրակը վառում են Հունաստանում, աստվածուհի Հերայի քանդված տաճարում, որը գտնվում է Օլիմպիա բնակավայրում՝ պարաբոլուդների հայելիներով։ Կրակով ջահը փոխանցվում է մեկ ատլեթից մյուսին բազմօրյա սիմվոլիկ էստաֆետայի միջոցով, որը անցնում է 5 մայցամաքների բնակավայրերով։ Կրակը հասնում է այն վայրը, որտեղ պետք է անցկացվի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Վերջնագծին հասած ատլեթը ջահով վառում է օլիմպիական կրակը։ Դա խորհրդանշում է խաղերի սկիզբը։ Խաղերի ավարտից հետո Օլիմպիական կրակը մարվում է, որը խորհրդանշում է խաղերի փակումը։

Առաջին էստաֆետայի օլիմպիական կրակը Օլիմպիա բնակավայրից և արարողության կազմակերպումը անցկացվել է 1936 թվականի Օլիմպիական խաղերում,որը կայացել է Բեռլինում։ Օլիմպիա բնակավայրում կրակը վառվել է 1936 թվականի հունիսի 20-ին, էստաֆետան ավարտվել է Բեռլինում 1936 թվականի օգոստոսի մեկին։

Էստաֆետայի ավանդույթի, ինչպես նաև Հունաստանում կրակի վառման հեղինակը և հիմնադիրը հանդիսանում է Կարլ Դիմը, 1936 թվականի Խաղերի մարզական պաշտոնյա Գերմանիայում և Կազմկոմիտեի գլխավոր քարտուղարը։ Այդ մտահղացումը Դիմի մոտ առաջ է եկել 1916 թվականին Գերմանիայում կայանելիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ժամանակ, հետաձգվել է Առաջին համաշխարհային պատերազմի կապակցությամբ։

Դափնու ճյուղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դափնու ճյուղ կամ «kotinos», իրենից ներկայացնում է փաթաթված ծաղկեպսակ ճյուղերով, որով պարգևատրում են հաղթանակած մարզինկին ոսկե մեդալի հետ միասին։

Ծաղկեպսակի հանձնաման ավանդույթը վերականգնվել է 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերում՝ Աթենքում։

Հրավառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական հրավառությունը հանդիսանում է հռոմեական հռավառության տարատեսակ, բայց ձեռքերը բարձրացնում են ավելի վեր։

Այս ողջույնի ձևը օգտագործվել է 1924 թվականին Փարիզի և 1936 թվականին Բեռլին Օլիմպիական խաղերի ժամանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաշվի առնելով մեծ նմանությունը նացիզմի հրավառության հետ այն չի օգտագործվել, չնայած այն պաշտոնապես արգելված չի եղել։

Օլիմպիադաների ժամանակ յուրաքանչյուր երկիր թալիսմանը ընտրում է իր հայեցողությամբ։ Սովորաբար թալիսմաներ ընտրում են որոշ կենդանիների կամ այլ ոճավորված պատկեր, որը ասոցացվում է հյուրընկալող երկրի մարդկանց մեծամասնության կարծիքի հետ։

Սկզբնական շրջանում Օլիմպիական խաղերի ժամանակ միայն խորհրդանիշն էր և դրոշը։ Թալիսմաները վերջին ժամակահատվածում են ի հայտ եկել 1968 թվականին։ Ավելին, ոմանք կարծում են, որ օլիմպիական թալիսմանի նախահայրը զվարճալի էր լեռնադահուկորդ Շյուսն է։ Գրենոբլում դարձավ սպիտակ Օլիմպիական խաղերի խորհրդանիշը։ Մյուսները վստահ են, առաջին թալիսմանը ամերիկյան հովազն է, որը հայտնվեց Մեքսիկայի Օլիմպիական խաղերում։

Ինչ էլ որ լինի, առաջին պաշտոնական թալիսմանը ճանաչվեց գորշուկաշուն Վալդին, որը Մյունխենի 1972 թվականի Օլիմպիական խաղերի թալիսման էր։ Վալդին (տղամարդու անուն, քանի որ գերմաներենում գորշուկաշունը պատկանում է արական սեռին) ընտրել էին խաղերի թալիսման նրա համար, ինչպես գրված է Միջազգային Օլիմպիական կոմիտեի կայքում. «նա ունի հատուկ մարզիկի որակներ. դիմացկունություն, համառություն և ճարպկություն»։ Վալդին հայտնի է նաև նրանով, որ Օլիմպիական խաղերի պատմության մեջ թալիսման դարձաձ միակ ընտանի կենդանին է։

Խաղերի էմբլեմա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկեր:1936 berlin logo.jpg
1936 թվականի Խաղերի էմբլեմա

Յուրաքանչյուր օլիմպիական խաղերն ունեն յուրահատուկ էմբլեմա, որը խորհրդանշում է և՛ քաղաք, և՛ ընդունող երկիր։ Սովորաբար, բայց ոչ միշտ է,որ էմբլեմայի տարրերը համարվում է օլիմպիական օղակները։ Պաշտոնական Օլիմպիական էմբլեման բաղկացած է օլիմպիական խորհրդանիշից և օլիմպիական կարգախոսից. խորհրդանիշը՝ դա հինգ միահյուսված գունավոր օղակներն են սպիտակ ֆոնի վրա, իսկ պաշտոնական կարգախոսն է Citius,, Altius, Fortius ( «Արագ, Բարձր, Ուժեղ»), որը վերջին Խաղերի ժամակա փոխվել է, կամ կարելի է ասել, ոչ պաշտոնական՝ հնարել են մեկ ուրիշը։ Օլիմպիական էմբլեմայի օգտագործման իրավունքը միայն է ՄՕԿ-ին և ԱՕԿ-ին է։ Ազգային Օլիմպիական կոմիտեները ամեն անգամ ունեցել են իրենց սեփական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Краткий терминологический словарь (с — у) по теме «Олимпийское образование»(չաշխատող հղում) URL at 8/31/2008
  2. The Olympic Flags and Emblem March 7, 2006 URL at 9/1/2008
  3. «The Olympic symbols» (PDF). МОК. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Decision adopted by the Executive Committee». Bulletin du Comité International Olympique (Olympic Review). Lausanne: IOC (25): 32. 1951 թ․ հունվար.(չաշխատող հղում)
  5. «Geography of the Olympic Rings — GIS Lounge». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. Кун Л. Всеобщая история физической культуры и спорта. — М.: Радуга, 1982. — С.240-241.
  7. Olympic Games Amsterdam 1928 — The medal URL at 8/28/2008
  8. Olympic Games Athens 2004 — The medal URL at 8/28/2008
  9. «Золотая медаль Олимпиады стоит 216 долларов». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. Медали и… ножницы. // «Советский спорт». — № 260 (11279), 11 ноября 1984. — С. 4.