Օլիմպիական նշանաբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օլիմպիական նշանաբան, Օլիմպիական խաղերի նշանաբանը կազմված է երեք լատինական բառերից «Citius, Altius, Fortius!», որը թարգմանաբար նշանակում է «Արագ, Բարձր, Ուժեղ!»:

Հնարավոր է նաև՝ «արագ, ավելի բարձր, ավելի համարձակ!», քանի որ «fortis» լատիներենից թարգմանվում է «ուժեղ», այն կարող է մեկնաբանվել ոչ միայն որպես ֆիզիկական, այլև որպես բարոյական ուժ՝ դիմացկունություն, քաջություն և այլն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք բառերից կազմված այդ արտահայտությունն առաջին անգամ ասել է Ֆրանսիացի քահանա Անրի Դիդոնը՝ իր քոլեջում մարզական մրցումների բացման արարողության ժամանակ: Այս բառերը դուր էր եկել նաև Պիեռ դը Կուբերտենին, ով հավատալով, որ այս խոսքերն արտացոլում են աշխարհի բոլոր մարզիկների նպատակները:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիդոն Անրի — հոդված Մեծ օլիմպիական հանրագիտարանից (Մ., 2006)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]