Օլիմպիական արջուկ
Միշա արջուկ (կամ Միշկա [ռուս.՝ Мишка])` 1980 թվականին Մոսկվայում անցկացված XXII ամառային օլիմպիական խաղերի թալիսման։ Իրենից ներկայացնում է անթրոպոմորֆիկ արջուկ, որը ժպտում է և կանգնած է ետևի ոտքերի վրա։ Հեղինակն է գրքերի ձևավորող Վիկտոր Չիժիկովը։
Միշա անունը (Միշկա, Միխայիլ, Միխայիլ Պոտապիչ)` արջուկի ռուսերեն անվանումն է, որով նա հանդես է գալիս շատ ռուսական հեքիաթներում։ Մոսկովյան օլիմպիադայի կազմկոմիտեն այս կենդանուն է ընդունել որպես թալիսման, քանի որ հենց նա էր օժտված մարզիկներին բնորոշ այնպիսի հատկություններով ինչպիսիք են՝ ուժ, համառություն և ճարպկություն[1]։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին Օլիմպիադայի կամզկոմիտեն հայտարարեց մրցույթ, որի ժամանակ պետք է ընտրվեր արջուկի լավագույն պատկերը։ Այս մրցույթում հաղթեց 42-ամյա նկարիչ Վիկտոր Չիժիկովը, ով զբաղվում էր մանկական գրքերի ձևավորմամբ։
Հետագայում Վիկտորը հիշում է, որ ինքը իր ընկերների հետ հավաքվել է իր պատկերասրահոմ և այնտեղ ամենքը առաջարկել են մոտավորապես 100 մատիտային գործեր՝ արջուկների կերպարներով։ 60 էսկիզների հավաքածուի մեջ ընկավ նաև Վիկտորի աշխատանքը՝ և նրան խնդրեցին ստեղծել նույնի գունավոր պատկերը։ Ապրիլի 1-ին արդեն արջուկի գունային նկարը հանձնվեց կոմիտեին, սակայն պակասում էր գլխավոր դետալը՝ օլիմպիական ինչ-որ սիմվոլ։ Միայն օգոստոսին նկարիչը քնի մեջ տեսավ լուծումը՝ օղակել նրա գոտին կապույտ-սև-դեղին-կանաչ-կարմիր (օլիմպիական օղակների գույները) գույներով և ավելացնել ոսկե օղակներ մեջտեղում՝ այդպես նա կատարեց փոփոխություններ նկարի մեջ[2]։
Մի քիչ ուշ կայացած ցուցահանդեսի ժամանակ՝ թալիսմանի ընտրության համար, Չիժիկովի նածագխի մասին արտահայտվել է նաև Միջազգային կազմկոմիտեի նախագահ լորդ Կիլլանինը։ Սեպտեմբերի վերջին Չիժիկովին զանգահարել և հայտնել են. «Վիկտոր Ալեքսանդրովիչ։ Շնորհավորում ենք` Ձեր արջուկը անցել է Կենտրոնական կոմիտեի նիստը» (նշանակում է նա հաղթել է)[2]։
Վերջապես, 1977 թվականի դեկտեմբերի 19-ին Միշկան ընդունվել է, որպես XXII օլիմպիական խաղերի պաշտոնական թալիսման[1]։
Թալիսմանի օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թալիսմանի տեսքը XXII Օլիմպիադայում մեծ պահանջարկ ուներ դեռևս մինչև սկսվելը՝ պատրաստական աշխատանքների ժամանակ։ Այն հայտնվում էր պաստառների, փոստային նամականիշների, նամակների ու բացիկների, հուշանվերների, ինչպես նաև շատ տպագրական հրապարակումների մեջ[3]։
«Քնքուշ Միշա»-ի մասին տողերը ներառվել են «Ցտեսություն Մոսկվա» երգի բառերի մեջ։ Այն Մոսկովյան Օլիմպիադայի հրաժեշտի երգն է, որը պատվիրել են Մոսկովյան Օլիմպիադայի բացման և փակման արարողությունների գլխավոր ռեժիսոր Ի.Մ. Տումանովը և գլխավոր դիրիժոր Օ. Ա. Դիմիտրիադը` կոմպոզիտոր Ա. Ն. Պախմուտովային և պոետ Ն. Ն. Դոբրոնրավովային։
1980 թվականի օգոստոսի 3-ին XXII Օլիմպիական խաղերի հանդիսավոր փակման արարողության ժամանակ` անց կացվող Վ. Ի. Լենինի անվան Կենտրոնական մարզադաշտոււմ, մարզադաշտի Արևելյան հարթակի վրա տեղավորվեց գեղարվեստական ֆոն (էկրանը կառուցեցին 4,5 հազար զինվորներ,
որոնք իրենց ձեռքերում բռնել էին գունավոր վահաններ և հրամանով փոխում էին և ստեղծում նորանոր գունավոր խճանկարային պատկերներ[4])։ Օլիմպիական կրակի մարումից հետո, էկրանի վրա հայտնվեց Օլիմպիական արջուկը՝ գրվեց «Բարի ճանապարհ» և արջուկի աչքերից հոսե արցունքը[5]։
Փչովի Տիկնիկ-Թալիսմանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղերի համար պատրաստվել էր ռետինե տիկնիկ-թալիսման-փուչիկ «Օլիմպիական Արջուկ»-ը։ Ամենասկզբում որոշվել էր տիկնիկը պատրաստել Մոսկվայում` ռետինե արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում, սակայն նրա մեծ չափերի պատճառով աշխատանքները տեղափոխվել են ինստիտուտի մասնաճյուղ` որը գտնվում էր Զագորսկում։ Փուչիկը պատրաստվել է հատուկ ռետինե կտորից և լցվել է հելիումով` արջուկի փչված ձեռքերը ամրացվել են մարմնին ծխնիների օգնությամբ։ Տիկնիկ-թալիսմանի աերոդինամիկայի հետ եղել են մեծ խնդիրներ` նա ստիպված է եղել թռչել ուղիղ վերև, սակայն արջուկը թռել է մեկ մի կողմի վրա, մեկ մեջքի, երբեմն էլ օդում պտտվել է։ Անհրաժեշտ արդյունքի հասել են այն ժամանակ երբ ծանրացրել են նրա ոտքերը և ձեռքերին ամրացրել են փուչիկների հավաքածու[6]։
Փակման արարողության ժամանակ տիկնիկ-թալիսմանը «Ցտեսություն Մոսկվա» երգի հնչյունների տակ, որը կատարում էին Լև Լեշչենկոն և Տատյանա Անցիֆերովան, բարձրացավ մարզադաշտի վերևը՝ 24 գունավոր փուչիկների օգնությամբ, և ձեռքով անելով կամաց լողավ մոսկովյան երկնքում։ Ներկաները այնքան էին հուզվել, որ և՛ հանդիսատեսը, և՛ մարզիկները չէին կարողանում թաքցնել արցունքները։ Մի քանի ժամ անց տիկնիկ-թալիսմանին գտան Վորոբյովի լեռներում և տարան պահեստ[1][6]։
1980 թվականի աշնանը խորհրդային իշխանությանը Արևմտյան Գերմանիայի մի ընկերություն առաջարկեց գնել այդ արջուկը 100 հազար գերմանական ապրանքանիշների դիմաց։ Սակայն իշխանությունը այդ առաջարկը մերժեց։ Մի կարճ ժամանակահատված Միշկան ցուցադրվել է «Երիտասարդ տեխնիկ»-ի տաղավարում, իսկ հետո այն պահվել է Օլիմպիական կոմիտեի նկուղում (որտեղ մի քանի տարիների ընթացքում այն կերան առնետները)։
Օլիմպիական արջուկը շարժապատկերներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիադայի մասսայականացման համար խորհրդային մուլտիպլիակտորները բացի օլիմպիական թեմատիկայի նկարներից, նկարահանեցին նաև ֆիլմեր Միշկայի մասնակցությամբ կամ հիշատակմամբ։ Այդպիսի ֆիլմերից են օրինակ «Մեծ էստաֆետա», «Որտեղ է արջուկը», «Ով կստանա պարգևը», «Ողջույն, Օլիմպիադա» (բոլորը 1979 թվական), «Առաջին ստորագրություն» (1980), 3 սերիա «Բաբա-Յագան դեմ է», «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի, «Օլիմպիական բնավորություն» (1979), «Մետամորֆոզ» և «Նոկաուտ» (1980)։ Նրան կարելի է տեսնել «Երեքը Պրոստոկվաշինոյից» (1978), որտեղ Քեռի Ֆյոդրը կարդում է «Մուրզիլկա» ամսագիրը՝ Միշկայի պատկերով։ «Դե սպասիր» մուլտֆիլմի 13-րդ սերիայում (1980) օլիմպիական արջուկը գայլին ու նապաստակին շնորհում է մրցանակ՝ կարկանդակ շոկոլադե գայլով ու նապաստակով[3]։
Դրան զուգահեռ 1979-1980 թվականներին Nippon Animation ստուդիան նկարահանել է 26 սերիա «Koguma no Misha» անիմեից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 XXII летние Олимпийские игры Արխիվացված 2014-04-23 Wayback Machine на сайте Спортканал.ру
- ↑ 2,0 2,1 Виктор Чижиков: как Родина продала Олимпийского Мишку Արխիվացված 2014-04-19 Wayback Machine (интервью журналу «Медведь»)
- ↑ 3,0 3,1 Бородин Г. Олимпиада под знаком медведя (Олимпиада как мультфильм) // Сеанс. — 2013. — № 55—56.
- ↑ 1980. Живые картины Московской Олимпиады на сайте Родина — Советский Союз
- ↑ Церемония закрытия XXII Летних Олимпийских Игр в Москве 1980 Արխիվացված 2012-04-08 Wayback Machine на сайте 5rings.Ru Արխիվացված 2014-07-21 Wayback Machine
- ↑ 6,0 6,1 Кто такой Олимпийский Мишка? Արխիվացված 2014-02-07 Wayback Machine на сайте Olympeeks.Ru Արխիվացված 2014-04-05 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Олимпиада-80» — авторский проект Алексея Чарыкова
- 5 тысяч экспонатов Արխիվացված 2013-05-23 Wayback Machine — коллекция Олимпийского Миши
- По следу олимпийского Мишки — телепроекты Первого канала
- До свиданья, Москва! Закрытие Олимпиады 80 на YouTube