Սերգեյ Ռուբինշտեյն
Սերգեյ Լեոնիդովիչ Ռուբինշտեյն (ռուս.՝ Сергей Леонидович Рубинштейн, 1889 - 1960), սովետական հոգեբան։ Ծնվել է 1889 թվականի հունիսի 6 (18)-ին Օդեսայում, վախճանվել՝ 1960 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում։ Ռուբինշտեյնը՝ ՄՄՀՄ ԳԱ թղթակից անդամ (1943 թ.)։ Պետերբուրգիի Ա․ Ի․ Գերցենի անվ․ մանկավարժական ինստիտուտի (1930 - 1942 թթ.) և Մոսկվայի պետական համալսարանի (1942 - 1950 թթ.) հոգեբանության ամբիոնների վարիչ, ՌՄՖՄՀ ՄԳԱ հոգեբանության ինստիտուտի տնօրեն (1942-1945 թթ.), ՄԱՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի տնօրենի տեղակալ (1945 - 1948 թթ.), նույն ինստիտուտի հոգեբանության սեկտորի վարիչ (1945 - 1949, 1956 - 1960 թթ.)։ Զբաղվել է հոգեբանության, փիլիսոփայության և մեթոդոլոգիական պրոբլեմներով, արտասահմանյան հոգեբանության գլխավոր ուղղությունների քննադատական վերլուծությամբ, ըմբռնման, հիշողության, խոսքի, մտածողության ուսումնասիրությամբ։ Դիալեկտիկական մատերիալիզմի դիրքերից հոգեբանության մեջ մշակել է դետերմինիզմի պրոբլեմը և այլ կարևոր տեսական խնդիրներ։ Ստացել է ՄԱՀՄ պետական մրցանակ (1942 թ.) «Ընդհանուր հոգեբանության հիմունքներ» (1940 թ.) աշխատության համար։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бытие и сознание, 1957
- О мышлении и путях его исследования, 1958
- Принципы и пути развития психологии, 1959
- Проблемы общей психологии, 1973
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Рубинштейн Сергей Леонидович / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Brockhaus Enzyklopädie
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Հունիսի 30 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 11 մահեր
- 1960 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հոգեբաններ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին