Փոքրասիական բարձրավանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փոքրասիական բարձրավանդակ, Փոքր Ասիա թերակղզում, Թուրքիայում։ Գերակշռում են 800-1500 մ բարձրությունները։ Ներքին մասը զբաղեցնում է Անատոլական սարահարթը,՝․ Հյուսիսում Պոնտական, հարավում՝ Տավրոսի լեռներն են։ Բարձրությունը մինչև 3916 մ է (էրջիաս հրաբուխ)։ Արևելքում Փոքրասիական բարձրավանդակը աստիճանաբար անցնում է Հայկական Լեռնաշխարհին՝․ Ներքին շրջաններում գերակշռում են կիսաանապատներն ու տափաստանները, լեռների արտաքին լանջերին՝ անտառներն ու միջերկրածովյան թփուտները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png