Անատոլիական սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անատոլական սարահարթից)
Անատոլիական սարահարթ
Տեսակսարավանդ
ԵրկիրԹուրքիա
Մասն էAnatolian Plate?
Բարձրությունը ծովի մակարդակից900-1500
Հայկական բարձրավանդակից արևմուտք

Անատոլիական սարահարթ (թուրքերեն՝ Anadolu Yaylası), Փոքր Ասիական բարձրավանդակի կենտրոնական հատվածը,Պոնտական և Տավրոսի լեռների միջև, Հայկական բարձրավանդակից արևմուտք։ Տարածքը մոտ 250 հզ կմ2 է։ Գերակշռում են 900—1500 մ բարձրությունները։ Բնորոշ են տափարակ գոգավորությունները և թույլ մասնատված սարավանդները, որոնք իրարից բաժանվում են ցածր լեռներով և բլրաշարերով։

Անատոլիական սարահարթի կորիզը հնագույն բյուրեղային ապարներից կազմված Լիկաոնիայի և Գալատիայի զանգվածներն են, իսկ մնացած մասը՝ ալպյան ծալքաբեկորավոր կառուցվածքների դենուդացիոն մակերևույթները՛ տեղ-տեղ բարձրացող մնացորդային լեռներով և հանգած հրաբուխներով (Էրջիաս՝ 3770 մ, Հասանդաղ՝ 3252 մ և այլն)։

Պալեոգեն-նեոգենի և անթրոպոգենի տեկտոնական շարժումների հետևանքով առաջացել են ճկվածքախզումային իջվածքներ (Կեսարիայի, Կոնիայի, Սեբաստիայի), որոնք սարահարթի ակտիվ սեյսմիկ օջախներն են։ Կլիման քամաքային է. տարեկան տեղումները կենտրոնական մասում 300 մմ է, եզրամասերում՝ 350—500 մմ։ Անատոլիական սարահարթի հսկա մասով հոսում են Կզըլ-Իրմակ, Եշիլ-Իրմակ, Սաքարիա գետերը։ Կան շատ աղուտներ և աղի լճեր (օրինակ՝ Տուզ լիճը)։ Տարածված են գորշ և մոխրագույն հողերը։ Գերակշռում են չորասեր թփուտները, մացառուտները, աստրագալները, օշանը, օշինդրը։

սարահարթ Փոքր Ասիա թերակղզում, Փոքրասիական բարձրավանդակի կենտրոնական հատվածում։ Տարածվում է հարավից՝ Տավրոսի լեռների միջև, Հայկական բարձրավանդակից արևմուտք։ Տարածությունը՝ 250 000 կմ²։ Գերակշռում են 800-1500 մ բարձրությունները։ Բնորոշ են տափարակ գոգավորությունները և թույլ մասնատված սարավանդները, որոնք իրարից բաժանվում են ցածր լեռներով և բլրաշարերով։ Ունի հանգած հրաբուխներ՝ Արգեոս (3770 մ), Հասանդաղ (3252 մ) են։ Ակտիվ սեյսմիկ օջախներ են Կեսարիայի, Կոնիայի, Սեբաստիայի իջվածքները։ Կլիման ցամաքային է։ Կենտրոնական մասում տարեկան տեղումները կազմում են 200 մմ, եզրամասերում՝ 300-500 մմ։ Սարահարթի հյուսիսով հոսում են Կզըլիրմակ, Եշիլիրմակ, Սաքարիա գետերը։ Կան շատ աղուտներ, աղի լճակներ (Տուզ լիճ)։ Տարածված են գորշ և մոխրագույն հողերը։ Գերակշռում են չորադիմացկուն թփուտները, մացառուտները, աստրագալները, օշանը, օշինդրը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 250 — 992 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 373