Արգեոս (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արգեոս
Turkey.Mount Erciyes01.jpg
Տեսակ լեռ և տեսարժանություն
Երկիր Flag of Turkey.svg Թուրքիա
Վարչատարածքային միավոր Կայսերի
Լեռնաշղթա Տավրոսյան լեռնահամակարգ
Մասն է Անատոլիա
Բարձրությունը ծովի մակարդակից 3916 մետր
Հարաբերական
բարձրություն
2419 մետր
Սմիթսոնիան կոդ 213010
Կոորդինատներ: 38°31′12.000000100011″ հս․ լ. 35°28′48.000000099989″ ավ. ե. / 38.52000000002777824° հս․. լ. 35.48000000002777199° ավ. ե. / 38.52000000002777824; 35.48000000002777199

Արգեոս, Առգենոս, Աոգեոս, Արգայոս, Արժեա, Արկեոս, Արղեոս, Արճեաս, Արճիաս, Արճիյաս, էրճիաս, էրճիեշ, էրճիես, էրջիաս, էրջիեշ, էրշյաս, ճեպելի էրճասիպ, Ջեբելի Երջասիբ, Ջեբելի էրջասիբ, լեռ Փոքր Հայքի արևմտյան սահմանի մոտ, Անտիտավրոս լեռնաշղթայում, Կեսարիա քաղաքից հարավ։ Արգեոս և նրա մյուս այլաձևերր ոմանք առաջացած են համարում նրա Արղեոս ձևից՝ վերջինս համարելով անվան հնագույն տարբերակը, ծագած argeantum («արծաթ») բառից, իսկ ֆրանսիացիների կողմից լեռը անվանված է Արժեա (ֆր.՝ Argéa)։ Արգեոս հրաբխային ծագումի վեհատեսիլ լեռ է, որը շրջակա բնակչության համար Մասիսի նման խորհրդավոր, ներշնչռղ և ժողովուրդը խորհրդանշող լեռ է եղել։ Բարձրություն 3916 մ։ Արգեոսի գագաթը ծածկված է հավերժական ձյունով։ Ունի երեք բարձրաբերձ գագաթներ Բուն կամ Մեծ Արգեոս, Հողային Արգնոս, Փոքր Արգեոս անուններով։ Այստեղից բխում են անուշահամ աղբյուրներ։ Արգեոսի լանջերին էր գտնվում Սուրբ Կարապետ վանքը, որն ըստ ոմանց հիշատակվում է IV դարից։ Լեռան ստորոտին կան կամարակապ և տաճարանման շինվածքների ցին ու ցան ավերակներ։ Դրանցից քիչ հեռու ավելի ընդարձակ տարածության վրա կան այլ ավերակներ ևս, որոնք ենթադրաբար համարվում են հին Կեսարիայի ավերակները։ Արգեոսը պատմական լեռ է։ Նրա պատկերը կա բազմաթիվ դրամների վրա։ Ստրաբոնի ժամանակներում (I դ. մ. թ. ա.), նրա իսկ վկայությամբ Արգեոս դեռևս գործող հրաբուխ էր։ Այն բոլորովին մարած էր կարծվում, երբ 1880 թ. կրկին գործել սկսեց[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 405 — 992 էջ։